Այդ երեք միլիոնից «Փաշինյանի ընտրյալները» պիտի մեկնեն Անգլիա ֆուտբոլ դիտելու, կամ հունական Միկոնոս կղզիներում հանգստանալու

Ինչպես հայտնի է, ցանկացած հեղափոխություն գոնե իր հաղթանակից հետո մի տևական ժամանակ իր բազային թեզերին բացահայտ չի դավաճանում: Քանզի դրանից հետո կարող է հետևյալ հարցադրումն առաջանալ՝ բա ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ հեղափոխությունը: Օրինակ, 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունից հետո, գոնե իր առաջին տասնամյակում չինովնիկներն իրենց չէին կարող թույլ տալ նախկին ռեժիմի բուրժուական կայֆերը: Բոլշևիկյան ռեժիմը հասկանում էր, որ դրա արդյունքում կարող էր վարկաբեկվել բուն հեղափոխության իմաստը:

1988-ի հայկական հեղափության գլխավոր կարգախոսը «Ղարաբաղը մերն է» թեզն էր: Հայ հեղափոխականները կարող էին փոփոխել իրենց նախկին տեսակետները, բացառությամբ այդ գլխավոր թեզի: Եվ զարմանալի չէ, որ երբ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, ՀՀ առաջին նախագահը ղարաբաղյան խնդրի լուծման փուլային տարբերակն առաջարկեց, կարճ ժամանակ անց կորցրեց իր իշխանությունը:

Փաշինյանական հեղափոխության գրեթե բոլոր թեզերը այսօր փլուզվել են: Նա 2018-ին պահանջում էր «...Ղարաբաղը դառնա բանակցային կողմ...», այսօր առանց ամոթի նշում է, որ կարելի է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը:

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, դաժան ձևով խաբել է հանրությանը: Սակայն ոչ պակաս խաբեություն է նաև նախկին վատ բարքերի վերացման հարցում: Օրինակ, երբ նախկին չինովնիկներն իրենց բուրժուական կայֆերը բավարարելով էին զբաղվում Հայաստանից դուրս, այն ժամանակվա «ժողովրդավարական քննադատ» Փաշինյանը փրփուռը բերանին դատափետում էր այդ երևույթը: Թվում էր, թե գոնե այս հարցում նա պիտի հանրությանը ցույց տար, որ իր կառավարման ընթացքում բան է փոխվել: Սակայն, ավաղ, ոչ: Ալեն Սիմոնյանի, Փաշինյանի աներձագի բուրժուական կայֆերի մասին հունական կղզիներում արդեն շատ է խոսվել: Իսկ, ահա, վերջերս նման երևութի ականատես եղանք, երբ հայտնի դարձավ, որ մոտ քսան օր առաջ ՊԵԿ-ի նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա «Լիվերպուլ-Ռեալ» շատ թանկարժեք խաղը դիտելու համար:

Թերթերը գրում էին, որ այդ խաղի տոմսի արժեքը հասնում էր մինչև 7000 դոլար:

Իսկ այն հարցադրմանը, թե ում հաշվին և ինչ արժեքով էր գնել Ռուստամ Բադասյանը այդ տոմսերը, պատասխան էր ստացվել, թե իբր նա «...տոմսերը գնել էր ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով...»: Ավելին, պարզվում է, որ հենց ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիրան էր առաջարկել պարոն Բադասյանին մեկնել Անգլիա՝ դիտելու այդ խաղը:

Այն ժամանակվա «ժողովրդավար» Փաշինյանը, այսօրվա վարչապետ Փաշինյանին կարող էր հետևյալ հարցադրումն անել՝ «չես ամաչում, Նիկոլ, որ նախկին վատ բարքերը, որի մասին այդքան խոսում էիր, այսօր դու ես խրախուսում»: Ինչու՞ է ֆուտբոլի ֆեդերացիան հենց ՊԵԿ-ի նախագահին հրավիրում Անգլիա, այլ ոչ թե այն մյուս, շարքային 3 մլն հասարակ վարչապետերից մեկին:

Թե զարմանալիորեն, այդ երեք միլիոնից «Փաշինյանի ընտրյալները» պիտի մեկնեն Անգլիա ֆուտբոլ դիտելու, կամ հունական Միկոնոս կղզիներում հանգստանալ:

Այս ամենից հետո, ի՞նչ երեսով է Փաշինյանը հանդես գալիս ԱԺ ամբիոնից և ինչ-որ նախադասություններ ասում:

Քանի՞ մարդ է մնացել Հայաստանում, որ կարող է հավատալ Փաշինյանին այս ամենից հետո:

Եվ վերջապես ե՞րբ է վերջապես վերանալու անամոթության մթնոլորտը մեր երկրում: Քանզի, եթե այդ մթնոլորտը չվերանա, ապա կարող է վերանա Հայաստանը, քանի որ նման բարքերով երկիրը ոչ մեկին պետք չէ, այն էլ այսպիսի բարդ աշխարհագրական տարածաշրջանում, որտեղ ցանկացած վրիպում, լինի դա արտաքին ոլորտում, թե ներքին կյանքում դաժանորեն պատժվում է մեր հակառակորդների կողմից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1181 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումI’m Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am