Ցավալի նախադեպ. Վրաստանում դատում են քարտեզագիրներին, որոնց մեղքով Դավիթ Գարեջիի վանքը պիտի անցներ Ադրբեջանին․news. am

Վրաստանում շարունակվում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նախկին անդամների դատավարությունը, որոնք մեղադրվում են քարտեզներ թաքցնելու մեջ։ Այս մասին գրում է news.am-ը։


Հիշեցնենք, որ խոսքը քարտեզագիրներ Իվերի Մելաշվիլիի եւ Նատալյա Իլյիչեւայի մասին է։ 2020 թվականի հոկտեմբերին պետական փորձաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալներն առաջնորդվել են 1970-80 թվականներին հրապարակված քարտեզներով, ինչը կասկածի տակ է դնում Դավիթ Գարեջիի վանական համալիրի պատկանելությունը։ Մելաշվիլին եւ Իլյիչեւան մեղադրվում են վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովում աշխատելու ժամանակ 1937-1938 թվականների քարտեզը թաքցնելու մեջ, ինչի պատճառով Վրաստանը կարող էր զրկվել իր տարածքի 3,5 հազար հեկտարից, այդ թվում՝ Դավիթ Գարեջիի վանական համալիրի մի մասից։ Քննության տվյալներով՝ նրանք հանցագործությունը կատարել են «վերադաս պաշտոնյաների ցուցումով»։ Դավիթ Գարեջիի վանքը փորագրված է վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող լեռան մեջ։ Վրաստանն ու Ադրբեջանը անկախությունից ի վեր փորձում են սահմանազատում կատարել այդ տարածքում: Այլ տարածքների հետ ամբողջ վանական համալիրը փոխելու Վրաստանի առաջարկը մերժվել է Բաքվի կողմից, որը հայտարարել է, որ բարձունքները ռազմավարական նշանակություն ունեն: Վիճելի է վանական համալիրի միայն մի փոքր հատվածը։

Դատախազները պնդում են, որ անբարենպաստ քարտեզն օգտագործվել է 2006-07 թվականներին սահմանի որոշ հատվածների սահմանազատման համար: Հանցակիցներին սպառնում է 10-15 տարի ժամկետով ազատազրկում։ Մեղադրյալ քարտեզագիրներ Մելաշվիլին եւ Իլյիչեւան կալանավորվել են 2020 թվականին, իսկ 2021 թվականին գրավի դիմաց ազատ են արձակվել։ Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։ Մելաշվիլին քրեական գործն անվանել է անհեթեթ եւ քաղաքական դրդապատճառներ ունեցող։


Հունիսի 13-ին հարցաքննվել են երեք վկաներ, այդ թվում՝ Ադրբեջանում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Գումբարիձեն։ Դեսպան Գումբարիձեն դատարանում հայտարարել է, որ չի մասնակցել քարտեզագրման աշխատանքներին։ Դատախազությունը մտադիր է հարցաքննել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ չի բացառել նրա մասնակցությունը գործին։

Ադրբեջանում այն տարածքը, որի վրա գտնվում է «Քեշիկչի Դաղը» (այսպես են անվանում վանքը Ադրբեջանում), հայտարարված է ադրբեջանական ժողովրդի պատմական սեփականություն, իսկ վանքը, ըստ Բաքվի պատմաբանների, կառուցվել է Կովկասյան Ալբանիա պետության ժամանակաշրջանում։

Նշենք, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ ընդհանուր պետական սահմանը 440 կիլոմետր է, որի մեկ երրորդը դեռ սահմանազատված չէ։ Քարտեզագիրների գործը կասկածի տակ է դրել սահմանազատման-սահմանագծման 1994 թվականին սկսված ողջ գործընթացը, քանի որ գործը վերաբերում է սահմանի 16 համաձայնեցված հատվածներից 13 հատվածներում տարածքների կորստին։

դիտվել է 863 անգամ
Լրահոս
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am