Գնաճը կշարունակվի, իսկ դոլարի անկման դեմ ԿԲ-ն քայլ չի ձեռնարկի


ՀՀ Ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ hայկական դրամի ամրապնդումը զսպել է ինֆլյացիայի աճը։ Պատասխանելով հարցին, թե ինչու ազգային արժույթի ամրապնդումը չհանգեցրեց ներկրվող ապրանքների գների համաչափ նվազմանը՝ ԿԲ նախագահը պարզաբանել է՝ եթե դրամը չարժևորվեր, գների աճի տեմպերն ավելի մեծ կլիներ։
Իսկ գների աճը մայիս ամսվա տվյալներով մեր երկրում 9 տոկոս է կազմել, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է։ «Պատճառներից մեկը, որ դրամի փոխարժեքի ամրապնդումը չհանգեցրեց գների նվազման, միջազգային շուկաներում գների կտրուկ աճն է»,- վստահեցրել է ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ օրինակ ցորենի գները ուկրաինական պատերազմի պատճառով հասել են պատմական առավելագույնին։ Էապես աճել են արևածաղկի և այլ տեսակի բուսական յուղերի գները։ Ստեղծված իրավիճակն էլ ավելի է բարդացել լոգիստիկ խնդիրների պատճառով․ Լարսի անցակետում ամիսներ շարունակ խցանումներ են, ինչը թանկացնում է բեռնափոխադրումները գինը՝ տրանսպորտային ծախսերի աճով պայմանավորված ։
«Անցակետում ուշացումների պատճառով ապրանքները հաճախ մասամբ փչանում են։ Բացի այդ, եթե նախկինում բեռնատարները ապրանքներով բեռնված էին ուղևորվում և այնտեղ, և հակառակ ուղղությամբ, ապա հիմա, որպես կանոն, դատարկ են վերադառնում, ինչը մեծապես նպաստում է տրանսպորտային ընկերությունների ծախսերի աճին։ Հաշվի առնելով թվարկածը՝ սխալ կլինի խոսել գների կարգավորման անհրաժեշտության մասին՝ բացառապես ազգային արժույթի ամրապնդման հիման վրա։ Իմ կարծիքով՝ պետք է հաշվի առնել բոլոր գործոնները»,- ասել է Գալստյանը։
Մարտին Գալստյանի գնահատմամբ՝ 9 տոկոս ինֆլացիան շատ բարձր ցուցանիշ է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատմական զարգացման համատեքստում։ «Իհարկե, գործընկեր երկրներում կամ մեզ շրջապատող երկրներում ինֆլյացիան շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, սակայն մենք պետք է հասկանանքլ, որ 9 տոկոս ինֆլյացիան և սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը նշանակում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների և մթերքների գների աճը ավելի բարձր մակարդակի վրա է հայտնվել»,- նշեց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև խոստովանել է՝ աշխարհաքաղաքական իրադարձություները իրեն բերել են այն մտքին, որ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է պահպանվել: Այդուհանդերձ՝ Մարտին Գալստյանը հույս ունի՝ եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա տարեվերջին ինֆլյացիան ավելի ցածր կլինի։
Ինչ վերաբերում է դոլար-դրամ, եվրո-դրամ փոխարժեքին՝ Գալստյանը հավատացրել է, որ Կենտրոնական բանկը որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա:
«Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ», – վստահեցերլ է նա և նշել, որ եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի նոր ալիքի հետ:
Որպես լուծում՝ ԿԲ նախագահը վկայակոչել է միջազգային լավագույն փորձը, ըստ որի՝ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականցումը: Ուստի փոխարժեքի շուկայում կատարվող կտրուկ տատանումների կարգավորելու խնդիրը ԿԲ-ն առաջնային չի դիտարկում։
Վերջում հավելենք, որ հունիսի 13-ին ԱՄՆ դոլարի առքի գինը ՀՀ բանկերում 412-413 դրամ էր, վաճառքը՝ 422-423 դրամ, մեկ եվրոյի առքը 425-427 դրամ էր, վաճառքը՝ 447-450 դրամ, ռուսական ռուբլու առքը՝ 6,50-6,80 դրամ, վաճառքը ՝7,50-7,80 դրամ։ Դոլարի և եվրոյի նման փոխարժեքը պատմական նվազագույն գին է՝ վերջին 20 տարվա համար։

Հայկ Դավթյան

դիտվել է 1089 անգամ
Լրահոս
Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am