Մանրամասներ Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստիֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։

Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Ավելին, դատախազությունը չէր բողոքարկել դատական նիստերին չներկայացվող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու ու կալանավորելու որոշման դեմ։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։

Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը, կալանավորման որոշումը կայացնելիս, որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։

Մեղադրանքի փոփոխմամբ, ըստ էության, քրեական գործը փլուզվեց՝ դեռեւս մինչդատական փուլում։Այս գործով դատավորը երեք ամիս կալանքի տակ է եղել և ազատ է արձակվել մայիսի 7-ին։

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video) Ձորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներ Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞ (video) Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am