Պուտինն ու Պետրոս Առաջինը. Պատերազմից 100 օր անց

«Կատարյալ աղետ՝ Ռուսաստանի համար»

Ուկրաինայի դեմ սկսած պատերազմից ավելի քան երեք ամիս անց՝ օրերս ՌԴ նախագահ Պուտինը կրկին խոսել է հարևանների դեմ Ռուսաստանի նախորդ պատերազմներից ու պնդել, թե իրենց ճակատագիրն է կռվել՝ տարածքներ վերադարձնելու համար։ Այցելելով Պետրոս Առաջինի 350-ամյակին նվիրված ցուցահանդես, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը կարծիք էր արտահայտել նրա օրոք տեղի ունեցած դեպքերին ու պնդել է, թե 18-րդ դարի սկիզբին Շվեդիայի դեմ 21 տարի շարունակված պատերազմում Ռուսաստանի կայսրը սեփական տարածքների համար էր կռվում. - «Վերադարձնում էր տարածքներ, ամրապնդում էր պետությունը: Ըստ էության, մեր ճակատագիրն էլ է սա՝ վերադարձնել, ամրապնդել մեր տարածքները»

Հայտնի պատմաբան Անդրեյ Զուբովը, ըստ «Ազատության»՝ մեկնաբանելով Պուտինի խոսքը, շեշտել է՝ այն, ինչի մասին ժպիտը դեմքին խոսում էր Ռուսաստանի նախագահը, տեղի է ունեցել 300 տարի առաջ։ Եվրոպական բոլոր պետությունները դարեր շարունակ պատերազմել են միմյանց դեմ, նոր տարածքներ գրավել ու կորցրել, ասել է պատմաբանը «Ազատության» "Настоящее Время" ծրագրի եթերում: «Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, աշխարհն այլ է դարձել։ Եվ իրենց տարածքները շրջանցելու, նախկինում իբր խլվածը վերադարձնելու այս ցանկությունը հանգեցրեց մի քանի սարսափելի պատերազմների, առաջին հերթին՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին, որոնցում զոհվեց մինչև 100 միլիոն մարդ: Քմծիծաղով ասել, որ մենք, ըստ երևույթին, նույն կերպ կվարվենք, ուղղակի սարսափելի է։ Սա կատարյալ քաղաքական ֆիասկո է», - շեշտել է Զուբովը:

Պատմաբանը հիշեցրել է, որ Ուկրաինայում ամեն օր 100 զինվոր է զոհվում, 500-ը՝ վիրավորվում, ինչպես ուկրաինացիներն են խոստովանում։ Թեև Մոսկվան սեփական կորուստների մասին հաճախ չի խոսում, սակայն ակնհայտ է, որ ռուսական կողմում ևս զոհերը շատ են, ավելին՝ հարձակվող բանակը միշտ ավելի մեծ կորուստներ է կրում։ «Այսօր ասել, որ մենք վերանայելու ենք բոլոր սահմանները, ուղղակի սարսափելի է թվում։ Սա նշանակում է, որ համաշխարհային երկու պատերազմների զոհերն անիմաստ էին: Հայտնվել է մի մարդ, ով ապրում է 18-րդ դարի սկզբին։ Սա, կարծում եմ, կատարյալ աղետ է Ռուսաստանի համար», - նշել է Զուբովը: Պատմաբանը, ում ավելի վաղ հեռացրել էին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտից իր ընդդիմադիր հայացքների համար, համոզմունք է հայտնել՝ եթե Կրեմլը շարունակի այս քաղաքականությունը, Ռուսաստանը շուտով կկործանվի։

Վերջին ամիսներին Պուտինն արդեն երկրորդ անգամ է հղում անում պատմությանը՝ իր համար նախընտրելի տեսանկյունից։ Ուկրաինայի վրա հարձակվելու նախօրեին էլ նա շատ մանրամասն խոսել էր այս երկրի պատմության մասին՝ ասելով, թե նման պետություն չկար և, այն, ըստ էության, արհեստականորեն Լենինն է ստեղծել։ «Գուցե Պուտինն իսկապես սիրում է պատմությունը, սակայն իրականում նա ասում է այն, ինչ մտահոգում ու զբաղեցնում է իր ուղեղը», - շեշտել է հայտնի պատմաբանը, փաստելով, որ Կրեմլի ղեկավարի վերջին հայտարարությունները ոչ այնքան պատմության մասին են, որքան տարածքային էքսպանսիայի։

Ուկրաինայում զոհվել է մոտ 20 հազար ռուսաստանցի զինծառայող, գրում է The Guardian-ը

Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել են մոտ 20 հազար զինծառայող, օրերս հաղորդեց The Guardian բրիտանական օրաթերթը՝ վկայակոչելով մի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի:

Մայիսի երկրորդ կեսի դրությամբ, ըստ բրիտանական հետախուզական աղբյուրների, ռուսներն Ուկրաինայում մոտ 15 հազար զինծառայող են կորցրել, ինչը հավասար է Աֆղանստանի դեմ 9 տարի տևած ամբողջ պատերազմի ընթացքում խորհրդային բանակի կրած կորուստների թվին: Բրիտանական պարբերականը, ըստ «Ազատության», գրել է, թե մարդուժի և տեխնիկայի առավել ծանր կորուստներ ռուսները կրում են Լուգանսկի շրջանի արևմտյան հատվածում՝ Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար մարտերում, որտեղ նրանք որոշակի նվաճումներ են ապահովել և կարողացել են առաջ շարժվել:

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պնդմամբ էլ՝ ռուսական կողմն ավելի քան 31 հազար մարդ է կորցրել: Վերջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին հայտնել է, որ Ուկրաինայում սպանվել է 1351 ռուսաստանցի զինծառայող:

Մոսկվան պետական գաղտնիք է դարձրել Ուկրաինայում զոհված զինծառայողների թիվը

Ուկրաինական կողմն իր կորուստների մասին չի հաղորդում: Ռուսները պնդում են, որ Ուկրաինայի կորուստներն անգամներով են գերազանցում Ռուսաստանինը: Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի փոխանցմամբ՝ «ամեն օր զոհվում է մոտ 100 և վնասվածք է ստանում մոտ 500 ուկրաինացի զինծառայող»: Արևմտյան աղբյուրները նշում են, որ շարունակվող պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների և գերիների մասին Մոսկվայի և Կիևի հայտնած տվյալները չի կարելի արժանահավատ համարել:

Յուրաքանչյուր օր ուկրաինացի մինչև 100 զինվոր է զոհվում, շուրջ 500-ը՝ վիրավորվում

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է։ «Յուրաքանչուր օր մենք մինչև 100 զինվոր ենք կորցնում, շուրջ 500-ը վիրավորվում են։ Կրեմլը շարունակում է ճնշել զանգվածով, տեղապտույտ են տալիս, հզոր դիմադրության հանդիպում, մեծ կորուստներ կրում, բայց դեռ ուժեր ունեն ռազմաճակատի առանձին հատվածներում առաջ շարժվելու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել էր Ռեզինկովը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2789 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am