Միրզոյանի կեղծ ու դեմագոգիկ «մուննաթը»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար աշխատող Արարատ Միրզոյանն իր դժգոհությունն է հայտնել թուրքական կողմի վարքագծի կապակցությամբ։

«Մի կողմից Թուրքիան հայտարարում է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ կապ ենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի եւ Ադրբեջանի միջեւ։ Սա չի կարելի կառուցողական մոտեցում համարել»,– հայտարարել է Միրզոյանը։

Միրզոյանը Թուրքիայի դիրքորոշումը գնահատում է ապակառուցողական և համարում, որ այդ երկիրը նախապայմաններ է առաջ քաշում։

Թվում է, թե ճիշտ մտահոգություն հայտնում Միրզոյան Արարատը, որը Թուրքիայում բերանը մինչև ականջները բացել էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ և որին Թուրքիայում դարձրել էին «Arabat»: Միրզոյանը «մուննաթ» է գալիս, բայց դա կեղծ ու դեմագոգիկ «մուննաթ» է։

Նախքան հայ–թուրքական, այսպես կոչված, երկխոսությունը Թուրքիան հրապարակավ ու բազմաթիվ անգամներ հայտարարեց, որ հայ–թուրքական գործընթացը շաղկապված է հայ–ադրբեջանականի հետ, և որ Թուրքիան Ադրբեջանի հետ 100 տոկոսով համաձայնեցված է շփվելու պաշտոնական Երևանի հետ։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համար ՀՀ–ն պետք է բավարարի ադրբեջանական կողմի պահանջները, այն է՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, տրամադրել Զանգեզուրի միջանցքը։ Այս պահանջներն, ի դեպ, կան նաև Էրդողանի ու Ալիևի՝ Շուշիում կնքած հռչակագրի մեջ։ Հռչակագիր, որը նիկոլենք չդատապարտեցին և բոյկոտեցին այդ հռչկագրի դեմ բերված ընդդիմության հայտարարությունը։

Երբ քաղաքական գործիչները, վերլուծաբանները Նիկոլ Փաշինյանին, թուրքերի հետ բանակցող–քիրվա նշանակված Ռուբեն Ռուբինյանին և մյուս քայլարածներին ցույց էին տալիս թուրքական իշխանությունների հայտարարությունները և նշում, որ Թուրքիան ոչ միայն հին, այլ նաև նոր նախապայմաններով է հարաբերվում ՀՀ–ի հետ, Նիկոլը և մյուսները պնդում էին, թե բա՝ հրե՛ն, պաշտանական Անկարան հայտարարել է, որ հայ–թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների են։ Մեր բոլոր հիմնավոր փաստարկները թուրքական նախապայմանների մասին չլսելու էին տրվում նիկոլենց կողմից, թե բա՝ թողեք, թող բանակցենք, սահմանը բացենք ու լավ ապրենք։

Թուրք–ադրբեջանական նախապայմաններն ակնհայտ էին, բայց նիկոլենք խաբում էին հայ ժողովրդին, թե, իբր, նախապայման չկա։ Նրանք հանուն իրենց շահի զոհաբերում են Հայաստանի ու Արցախի շահը՝ աթոռը պահելու բանալի փնտրելով Բաքվում ու Անկարայում, քանզի միայն այդ մայրաքաղաքներում են շահագրգռված Նիկոլի իշխանության պահպանությամբ։

Հիմա, երբ Արարատը/Arabat–ը նեղսրտում են Թուրքիայի պահվածքից, դա դեմագոգիա է։ Թող ինքն իրեն կամ հայ ժողովրդին էշի տեղ չդնի։

Եթե նիկոլենք հայ–թուրքկանը սկսելուց առաջ չէին հասկանում, որ Թուրքիան զուտ ֆորմալ է հայտարարել առանց նախապայմաններ հարաբերությունները կարգավորելու մասին և իրականում առաջնորդվում է նախապայմաններով, ապա ավարտված դեբիլ են։ Իսկ եթե շատ լավ հասկանում էին, որ Թուրքիան ձևականորեն է «առանց նախապայմաններ» ձևակերումն օգտագործում, բայց հայ ժողովրդին խաբում էին, որ Թուրքիան, իբր, առանց նախապայման է բանակցում, ապա նիկոլենք ավարտված դավաճան են։ Երկու դեպքում էլ Նիկոլը, Արարատը/Arabat–ը և նրանց թիմակիցներն անելիք չունեն պետական կառավարման համակարգում։

Իսկ Արարատ Միրզոյանն ինքն իրեն կամ հայ ժողովրդին էշի տեղ է դնում, քանզի զգում է, որ գալիս է բացատրություններ (նաև՝ ցուցմունքներ) տալու ժամանակը։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 836 անգամ
Լրահոս
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am