Ռուս-արևմտյան հակամարտությունը էլ ավելի է ուժեղացնում Թուրքիայի և Ադրբեջանի դերը և հակառակը թուլացնում մեզ

Ողջ անցած պատմությունը վկայել է մեկ բանի մասին, այն է` երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները բարելավվում էին, դրանից շահում էր հայությունը, օրինակ անցած դարի 90-ականների ժամանակաշրջանը, երբ ռուս-արևմտյան խաղաղ գոյակցության պարագայում, մենք հաջողություն արձանագրեցինք ղարաբաղյան պատերազմում: Եվ ճիշտ հակառակը, երբ Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները սրվում են, դա ուղղակի ազդեցություն է թողնում նաև մեզ վրա: Դրա մասին են վկայում պատմական մրցակցության հետևանքները Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 19-ը և 20-րդ դարերում: Բեռլինյան կոնգրեսի աշխատանքներից սկսած մինչ 1920 թվականի Սևրի պայմանագրի կնքումը:

Այս օրերին էլ, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գրեթե զրոյացան Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները, Թուրքիայի և Ադրբեջանի կշիռը կրկին բարձրացան, թե Մոսկվայի, և թե Արևմուտքի մոտ:

Պետք է նշել, որ այդ կոնֆլիկտից Անկարան և Բաքուն փորձում են մաքսիմալ ձևով իրենց օգուտը քաղել: Օրինակ, Անկարան դատապարտեց Մոսկվայի գործողությունները, բայց չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Ադրբեջանը կնքելով Մոսկվայի հետ, այսպես կոչված «դաշնային համաձայնագիրը», միաժամանակ հումանիտար աջակցություն է ցույց տալիս բացառապես ուկրաինական կողմին, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները բացահայտ հակառուսական քարոզչությամբ են զբաղված, փորձելով բարձրացնել իրենց վարկանիշը արևմտյան լսարանի առջև: Ռուսական նավթի վրա թեկուզ և սահմանափակ պատաժամիջոցներ կիրառելուց հետո, ադրբեջանական նավթի գինը այսօր հատեց մեկ բառելի դիմաց 130 դոլարի սահմանը:

Ընդորում այս հակամարտության ընթացքում թուրքերն ու ադրբեջանցիները փորձում են իրենց շահերի համար սակարգել թե Մոսկվայի, և թե Արևմտյան տերությունների հետ: Եվ այստեղ ամեն քայլ, ամեն դետալ ունի իր նպատակը: Էրդողանը թույլ չի տալիս, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ փորձելով դա «վաճառել» Մոսկվայի վրա, իսկ մյուս կողմից՝ պահանջում է ԱՄՆ-ից վերանայել իր հանդեպ պատժամիջոցները: Պահանջում է, որ շվեդները դադարեն աջակցել իրենց երկրում տեղակայված քրդական կազմակերպություններին և միաժամանակ պատրաստվում են ներխուժել Սիրիա, փորձելով այնտեղ գրավել ավելի քան 20 հազար քառ. կմ. տարածք:

Իսկ ի՞նչ են հակադրում այս ամենին Երևանում, գրեթե ոչինչ: Փաշինյանը Հայաստանը միջազգային սուբյետկից, երկիրը դարձրել է օբյեկտ, որին ֆուտբոլի գնդակի պես օգտագործում են թե Արևմուտքում, և թե Մոսկվայում:

Եվ այս ամենից հետո, թող ոչ ոք չզարմանա, թե ինչու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, մենք կրկին կորուստներ կարող ենք արձանագրել դիվանագիտական հարթակներում: Քանզի այսպիսի տգետ և ապաշնորհ իշխանություն Հայաստանում չի եղել վերջին 30 տարիների ընթացքում: Բայց այդ ձախողումների համար մեղավոր է բացառապես հայ հանրությունը, իր տարատեսակ վերնախավերով և անկիրթ զանգվածներով: Մենք գիտենք ընդամենը մեկ բան, հերթական ձախողումից հետո, անիծել ողջ աշխարհին, որ մեր հոգսերով չի ապրում և ճակատագրին, որ այդքան «անհաղորթ է» մեր շահերի համար:

Պարզապես մեր հանրությանը դեռ ոչ ոք չի բացատրել, որ հատկապես 21 դարում, ժողովուրդը իր քայլերի համար ինքը պետք է պատասխան տա, իսկ ուրիշներին մեղադրելուց առաջ հաճախ պիտի նայի հայելու մեջ, որպեսզի կարողանա սթափ վերլուծել սովորի և հերթական սխալները չկատարի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am