Փաշինյանի թիմակիցներն որոշե՞լ են ազատվել իրենց «առաջնորդից»

Ընդդիմության պահանջն իշխանական շրջանակների ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս հայտարարեն, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումով հանդես գան, իսկ վերջիններիս հրաժարումը՝ կատարելու համար այդ պայմանը, հետաքրքիր եզրահանգման է հանգեցրել հանրությանը: Իշխանության ներկայացուցիչները իրենց մերժումը բացատրում են այն հանգամանքով, թե իբր դա «...կարող է խանգարել բանակցային գործընթացին, որն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև...»: Նույնիսկ ոմանք նշում են, եթե նրանք չմերժեն ընդդիմության պահանջը, ապա կարող է «...բռնկվել նոր պատերազմն...», հղում անելով անցած պատերազմի սկսման պատճառների վրա:

Այսինքն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները անուղղակի հաստատում են, որ անցած պատերազմը եղավ նաև Փաշինյանի նախկինում կատարած հայտարարությունների պատճառով, դարձավ իրականություն:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ նախկինում Փաշինյանը միայն հայտարարություններով չէր հանդես գալիս: Նա փաստացի ծաղրում էր միջնորդների գործունեությունը, հայտարարում, որ ինքը մերժում է բանակցային գործընթացը, քանի դեռ ԼՂՀ ներկայացուցիչները չեն ներգրավված դրա մեջ, իսկ վերջում ընդհանրապես հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դրանով հիմք նախապատրաստելով, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմ հիմնավորի, թե ինչու իրավունք ունի սկսել ռազմական գործողություններ ԼՂՀ դեմ:

Այսինքն, ստացվում է, որ ընդդիմությունը փաստացի խոստովանում է, որ Փաշինյանի պատճառով է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմք ստացավ պատերազմական գործողություններ սկսել 2020 թվականի աշնանը, և որպեսզի դա չկրկնվի, նրանք չեն ուզում կրկնել իրենց լիդերի՝ Փաշինյանի սխալը:

Ավելին, կուլիսներում, հենց դա էլ ասում են, ակնարկելով, որ համաձայն են, որ նաև Փաշինյանի մեղքը կա այդ պատերազմի սկսման մեջ: Իսկ հաջորդ հարցադրմանը, թե եթե այդպես է, ապա ո՞ր լեգիտիմ հիմքով է նա շարունակում մնալ իշխանության մեջ, Փաշինյանի թիմակիցները լռում են:

Այսպիսով, Փաշինյանի շրջապատում հասունացել է այն միտքը, որ իրենց լիդերն արդեն ոչ թե օգնում է, այլ խանգարում է իրենց իշխանության պահպանմանը:

Մինչդեռ իրականում, անցած պատերազմը սկսվեց ոչ թե միայն Փաշինյանի խոսքերի, այլ գործողությունների պատճառով: Նա գրեթե կանխամտածված ձևով տապալեց բանակցային գործընթացը, որպեսզի լեգիտիմ հիմք ապահովի Ադրբեջանի ագրեսիայի համար: Ավելին, նա ոչ միայն մերժեց նախկին բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռնտու էին հայկական կողմին, այլև ապալեգիտիմացրեց Մինսկի Խմբի գործունեությունը, որի արդյունքում նույնիսկ Թուրքիան իրավունք ստացավ ակտիվացնել իր դերակատարումը մեր տարածաշրջանում: Համարել, որ նա դա իրականացրել է չհասկանալով այդ ամենը, մեղմ ասած, համոզիչ չէ:

Ինչ վերաբերվում է ներկայիս ընդդիմության պահանջին, ապա այստեղ ոչ մի վտանգավոր առաջարկ չկա: Ավելին, այդ առաջարկի մերժումն է վտանգավոր, քանզի դրա արդյունքում միջազգային հանրությունը իր հետևությունն է կատարում, որ այսօր «Արցախը Հայաստանն է և վերջ» թեզով նախկինում գործող Փաշինյանն այսօր գրեթե 180 աստիճանով փոխել է իր կարծիքը և փաստացի շարժվում է «Արցախը Ադրբեջան է և վերջ» թեզով, ինչը կարող է նշանակել երկու բան: Կամ Փաշինյանը ընդունել է իր պարտությունը և համաձայն է կապիտուլյացիա ստորագրել Ադրբեջանի հետ, իսկ դա նշանակում է, որ միջազգային հարթակներում պետք է գործընկեր դառնալ, ոչ թե պարտված Հայաստանի, այլ հաղթաց Ադրբեջանի հետ, կամ էլ Փաշինյանի խոսքերը, փոփոխական բնույթ են կրում, իսկ դա նույնպես նշանակում է, որ իմաստ չունի գործընկեր դառնալ փոփոխական գործունեություն դրսևորող Հայաստանի հետ, ինչը նույնպես նշանակում է, որ նման Հայաստանը չի կարող ունենալ ոչ կայուն դաշնակից, ոչ էլ կայուն գործընկեր:

Այս ամենից կարելի է մեկ եզրահանգման գալ, եթե հայ հանրությանը չհաջողվի հեռացնել Փաշինյանին իշխանությունից, ապա մեր երկիրը ոչ թե կունենա խաղաղ ապագա, այլ ճիշտ հակառակը, կդառնա միջազգային հարթակում յուրօրինակ «ֆուտբոլի գնդակ», և ով ոնց ուզի այդպես էլ կվարվի, իսկ վերջանական արդյունքում մեր բոլոր պոտենցիալ գործընկերները կհասկանան, որ իմաստ չունի լուրջ դաշնակից լինել մի երկրի հետ, ով համաձայնվում է դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի կամակատարը: Այդ դեպքում, սովորաբար, Հայաստանի հետ հարաբերվելիս ավելի ճիշտ է լինում պայմանավորվել Բաքվի և Անկարայի հետ: Իսկ այդ դեպքում, Հայաստանի նույնիսկ ոչ հեռավոր ապագան պարզ է դառնալու, քանզի զրկվելով բոլոր դաշնակիցներից, Հայաստանը դառնալու է Ադրբեջանի տարածաշրջանային խաղալիք-զոհը, որն իր ապագան կավարտի այնպես, ինչպես ավարտեց արևմտահայությունը 100 տարի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1044 անգամ
Լրահոս
Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am