Ադրբեջանը պահանջու՞մ է Մոսկվայից, որ վերջինս աջակցի Փաշինյանին

Երեկվանից Ադրբեջանում որոշել են մկաններ ցույց տալ Կրեմլին: Ֆորմալ պատճառն այն է, որ ռուսական РИА «Новости»-ին հարցազրուց էր վերձրել ԼՂՀ պետնախարար Արտակ Բեգլարյանից և նրան ներկայացրել էր, որպես «ԼՂ Հ պետնախարար» ձևակերպմամբ:

Այդ առիթով Բաքուն որոշել է նույնիսկ պաշտոնապես արգելափակել այդ գործակալության գործունեությունն Ադրբեջանի տարածքում:

Այդ երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել այդ առիթով, հատկապես արձանագրելով այն հանգամանքը, որ ռուսական այդ գործակալության վրա հղումներ են տարածվել նաև այլ ռուսական ԶԼՄ-ներում: Ադրբեջանցիները հետևություն են արել, ըստ որի նման տեսակետը կիսում է ոչ միայն РИА «Новости»-ին, այլև ռուսական մյուս ԶԼՄ-ները:

Ադրբեջանի նման դեմարշի տրամաբանության մեջ կա նաև մեկ այլ իմաստ: Հաշվի առնելով, որ ռուսական սույն գործակալությունը ղեկավարում է ռուսաստանցի հայազգի Մարգարիտա Սիմոնյանը, Բաքուն իր այդ քայլով փորձում է թուլացնել Սիմոնյանի դիրքերը ռուսական վերնախավում, նրան համարելով «սեպարատիստներին աջակցող անձ»:

Սակայն ադրբեջանցիներին ամենաշատը նյարդայնացրել է Արտակ Բեգլարյանի կողմից ներկայացրած որոշ թեզեր, որում Բաքուն նկատել է վտանգավոր մեսիջներ իր համար:

Մասնավորապես Բեգլարյանը խոսել է այն մասին, որ միջնորդական առաքելություն պիտի իրականացնի բացառապես Մոսկվան, իսկ Բրյուսելի առաքելությունը անիմաստ զբաղմունք է: Եվ ամենակարևորը, որ Բեգլարյանը կարծիք է հայտնել, որ ռուս խաղաղապահները պիտի մնան երկար տարածաշրջանում, իսկ Լեռնային Ղարաբաղն էլ վերջում պիտի ստանա կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս:

Ադրբեջանցիները Բեգլարյանի այս թեզերը համեմատել են Հայաստանում ընթացող ներքին զարգացումների հետ և կարծիք կազմել, որ հայաստանյան ընդիմության գործողությունները աջակցություն են ստանում Մոսկվայի որոշ ազդեցիկ շրջանակների կողմից:

Ըստ Բաքվի, եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հեռացվի իշխանությունից, ապա հնարավոր է, որ բրյուսելյան գործընթացը կանգ առնի և մենաշնորհը կմնա Մոսկվայի ձեռքը: Որից հետո, Արցախի հարցը կարող է «սառեցվել» օրակարգում մնալով միայն երկողմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդիրները, առանց Արցախի:

Ըստ ադրբեջանցիների դրանով իրենք իրենց «պատմական շանսը» կարող են կորցնել:

Փաստացի Ադրբեջանի դեմարշն ընդդեմ Մոսկվայի, ոչ այնքան ֆորմալ ձևակերպումներն էին, որքան այն մտավախությունը, որ ռուսական իշխանության համակարգում կան շրջանակներ, ովքեր չեն ցանկանում, որ Փաշինյանը պահպանի իր իշխանությունը, և ուրեմն Ադրբեջանը կարող է հերթական անգամ խափված դուրս գալ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am 

 

դիտվել է 5088 անգամ
Լրահոս
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան «...կպատերազմենք»․ Սիմոնյան Ալեմ Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Քիրբին ու Զախարովան խոսել են Կրոկուսի ահաբեկչության մեղավորներից․ միմյանց վիրավորանքներ են հնչեցրել Անչափահասների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքն ու վիճաբանությունն է եղել Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am