Վա՞տ է, դժգո՞հ ես՝ մի բանակցի, ումի՞ց ես բողոքում...

Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ: Հակառակի վերաբերյալ շահարկումն ափսոսանք է հարուցում: Այս մասին նախօրեին հայտարարեց Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցը հրապարակած հայտարարությունում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում Միշելը, ըստ հայտարարության, վերահաստատել է Եվրամիության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանի բոլոր բնակիչների: ԵՄ խորհրդի նախագահը ողջունել է սահմանային հանձնաժողովների մայիսի 24-ի հանդիպումը՝ այն անվանելով պատմական, և շեշտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման հսկայական կարևորությունը սահմանազատումից առաջ:

«Ավելի լայն առումով՝ նախագահ Միշելը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է անդրադառնալ բոլոր դեռ չլուծված խնդիրներին, այդ թվում առաջ մղելով ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և անդրադառնալով հակամարտության արմատներին: Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր առանցքային խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020թ. ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է կարգավորեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պայմաններ ստեղծելու տևական և արդարացի խաղաղության համար», - ասված է հայտարարությունում:
Նշելով, որ «տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում», խոսնակն ընդգծում է, որ մայիսի 22-ի հանդիպման արդյունքներով Միշելի հայտարարությունը «չպետք է մեկնաբանվի որպես աջակցություն քննարկումների որևէ կանխորոշված ելքի», և որ ծայրաստիճան կարևոր է բոլոր խնդիրների համընդգրկուն հասցեագրումը. - «Սա ներառում է բոլոր բնակչությունների իրավունքները և անվտանգությունը»:

Եվ վերջապես, Շառլ Միշելը, ըստ խոսնակի հայտարարության, շեշտել է բնակչություններին խաղաղության պատրաստելու անհրաժեշտությունը և «այդ առնչությամբ հրապարակային հռետորաբանության կարևորագույն դերը»: Նա ողջունել է պաշտոնական Երևանի և Բաքվի արտահայտած՝ բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը և ընդգծել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումներին:

Խոսնակը հայտնում է նաև, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ «հետևելու քննարկվող բոլոր ասպեկտներին»:

Ակնհայտ է, որ Բրյուսելում կայացած եռակողմ բանակցություններից հետո իրավիճակը գոնե կողմեր բանավոր հայտարարությունները հիմք ընդունելով, գնում է դեպի սրում:

Իսկ ինչո՞ւ եվրոպացի պաշտոնյան չի արձանագրում, որ Ադրբեջանի նախագահն է Բրյուսելի բանակցություններից հետո հանդես եկել նոր ու ծավալուն սպառնալիքներով լի ելույթով:

Տպավորություն է, որ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված իրենց «բալանսավորված» հայտարարություններով՝ Երևանին էլ են հորդորում «արտատարածքային պահանջներ չներկայացնել»...

Որքա՞ն պետք է շարունակվի Ալիևի ցինիկ պահվածքը հանդուրժելը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հիշեցնենք, որ բրյուսելյան բանակցություններից հետո ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի օրակարգին, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչ մի խոսք չկա։ Նա այլ պնդումներ էլ է արել, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, հղում անելով Բրյուսելում վերջերս կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որում, սակայն, նման արձանագրումներ չկան: Պաշտոնական Երևանն էլ հակադարձեց Ալիևին՝ կոչ անելով չտորպեդահարել «առկա ձևաչափերում ընթացող քննարկումները»:

Մյուս կողմից էլ, որքան էլ միջազգային հանրությանը մեղադրենք, թե ինչու հասցեական քննադատություն չկա՝ Ալիևի հասցեին, իսկ այդ դեպքում Փաշինյանն ինչո՞ւ է համաձայնում Ալիևի թելադրած խաղի կանոններին ու շարունակում ադրբեջանական կողի հետ բանակցել...

Բրյուսելի բանակցություններից հետո հայտնի դարձավ, որ Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը և այն կայացավ: Իսկ այս նիստից ընդամենը 3 օր անց Ալիևը հանդես եկավ նոր սպառնալիքներով ելույթով՝ ուղղված Հայաստանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2983 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am