Ստեփանակերտում կազմակերպվել է երեխաներին նվիրված միջոցառում

Հունիսի 1-ին ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի (Фонд развития поддержки русско-армянских гуманитарных инициатив «Наследие и Прогресс») նախաձեռնությամբ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է մանկական միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 700 երեխաներ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքներից, Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից, Արցախի ռուսական համայնքից, ինչպես նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի սաները։

Երեխաներին զվարճացնելու և նրանց օրը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար միջոցառման տաղավար են այցելել մուլտհերոսներ, ինչպես նաև կազմակերպվել նրանց համար հատուկ նախատեսված քաղցրավենիքներով հյուրասիրություն:

«Արցախի երեխաների՝ հատկապես բռնատեղահանված երեխաների հոգեբանական կայունության վերականգնման համար խիստ անհրաժետ են նման միջոցառումները, որոնք գոնե մի քանի ակնթարթ հեքիաթային առօրյա են պարգևում երեխաներին։ Ցավոք սրտի պատերազմի հետևանքները ամենաբացասական ազդեցությունն ունենում են հենց երեխաների վրա, ու յուրաքանչյուրիս պարտականությունն է մեր գործողություններով թև ու թիկունք լինել մեր երեխաներին, անել այնպես, որ հաղթահարեն պատերազմի թողած վերքերն ու վայելեն անհոգ մանկություն։ Ես շնորհակալ եմ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամին Արցախի երեխաներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նման գեղեցիկ նախաձեռնություններով հանդես գալու համար։ Մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցել նմանատիպ միջոցառումներին», - Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան։

Հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը, ով անմիջական մասնակիցն է այս միջոցառմանը, նշել է. «Երեխաների պաշտպանության միջազգային օրը մենք մտածում ենք մեր երեխաների մասին՝ ինչպե՞ս են նրանք այսօր ապրում, ի՞նչ ապագա է նրանց սպասվում և ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի նրանք մեծանան հաջողակ և արժանի զավակներ իրենց երկրի համար։ Հիմա աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, այդ իսկ պատճառով հիմա դա առավել քան ակտուալ է։

Մենք իսկապես ուզում ենք, որ Արցախի մանուկները զգան, որ իրենց մասին հոգ են տանում և սիրում են իրենց։ Տա Աստված, որ իրենք այլևս երբեք կյանքում կորուստներ և պատերազմներ չվերապրեն։ Նրանք առավել քան արժանի են ունենալու երջանիկ մանկություն, զարգացման ու բարգավաճման հույսերի իրականացում։ «Ժառանգություն և առաջընթաց» հիմանդրամի անունից շնորհավորում եմ Արցախի բոլոր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ, ցանկանում եմ անամպ երկինք, առողջություն և բարեկեցություն»։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Գյուղում, որտեղ ապրում է մոտ 260 չափահաս մարդ, ընտրություններին մասնակցել է 307 մարդ․ կիրանցեցի Ընտրախախտումների նոր խայտառակ փաստեր են բացահայտվում․ Փաշինյանը վախեցած էր, որ․․․ Ռոբերտ Մարգարյան (video) «Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն Ի՞նչ անհեթեթություն եք խոսում, որ մանդատները չվերցնեն, հիմա մի անելիք ունի ընդդիմությունը․ Հովհաննես Իշխանյան (video) Եվրահանձնաժողովը կընդլայնի պաշտպանական և թվային դեպարտամենտների հաստիքակազմը․ Politico «Եվրոպական եռյակի» երկրները կօգնեն ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը․ Զելենսկի «Հրապարակ»․ Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել Այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, արդյունքները պետք է վիճարկվեն․ «ՀայաՔվե» «Հրապարակ»․ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել, քվեարկել են սահմանապահները «Հրապարակ»․ Ռուսաստանցի երիտասարդին ձերբակալել են ընտրելու համար ԱՄՆ-ը կձգտի Իրանի հետ գործարքի՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից. Վենս Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video) ՇՏԱՊ․ Հենց այդ պահին հայտարարություն կանենք․ Նարեկ Կարապետյան (video) Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու Հորմուզի շրջանում ամերիկյան մшրտական ուղղաթիռ է կnրծանվել ՇՏԱՊ․ գաղտնի ցուցակներ են եղել․ 18 հազար ձայնը պետք է բացահայտվի․ Հովհաննես Իշխանյան (video) Ձայնագողերը․ Մի ֆոկուսի մասին (video) Ինչու եւ ինչպես եղավ Ներքին Հանդի, «ողբ կապողների» ու օկուպացիան թաքցնողների մասին․ Դավիթ Գալստյան Փորձում ենք ընտրություններին ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին «Հրապարակ». Ինչու են ուրախացել ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am