Անհույս լավատեսը

 

Մինչ միջազգային ֆինանսական կառույցները Հայաստանի տնտեսության ներկա վիճակը գնահատում են ծանր և կանխորոշում ընդամենը 1 % ՀՆԱ-ի աճ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ գոհ է առկա վիճակից։ Նրա գնահատմամբ՝ «ընթացիկ տնտեսական վիճակը լավատեսական է»:

«2021 թվականին տնտեսական աճի ցուցանիշը նախատեսվածից ավել է եղել՝ 5.3%: Ի սկզբանե կանխատեսված է եղել 3,1%: Եկամտային մասը մենք գերակատարել ենք 147 մլրդ դրամով: Հարկեր/ՀՆԱ առումով ունեցել ենք պատմական աննախադեպ ցուցանիշ, երբ համախառն ներքին արդյունքի 22,7%-ն արձանագրել ենք հարկային եկամուտների ձեւով: Մինջնաժամկետում խնդիր ունենք այդ ցուցանիշը հասցնել 25%-ի: Դա, իհարկե, հեշտ չի լինելու, բայց ամեն դեպքում պիտի փորձենք լուծել»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա պնդել է, որ այս տարվա մայիսին նախատեսված 119 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն փաստացի հավաքագրվբել է 128.2 մլրդ դրամ հարկային եկամուտ: << 2022թ.-ի հունվար մայիսին նախանշել էինք ունենալ 715 մլրդ դրամ եկամուտ, սակայն վստահ ենք, որ առաջին հինգ ամսվա տվյալներով 45 մլրդ դրամով կգերակատարենք այդ ցուցանիշը»,- ասել է նա:
Միգուցե ՀՀ հպարտ ու միամիտ քաղաքացին հանկարծ հավատա Փաշինյանի թվաբանությանը։ Բայց արի ու տես, որ նրան բացարձակ չեն հավատում

Նրա խոսքով՝ «այս լավատեսության ֆոնն էականորեն բարելավում է այն ուղեւորահոսքերը, որոնք մենք այսօր ունենք: Ուղեւորահոսքերը դեպի Հայաստան էականորեն աճում են, ժամանողների եւ մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների»:

Եվրասիական զարգացման բանկш (ԵԱԶԲ) վերլուծաբանները։ Օրերս հրապարկված ԵԱԶԲ 2022-2024 թվականների մակրոտնտեսական կանխատեսման բազային սցենարով ակնկալվում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կդանդաղի մինչեւ 1,0%։

«Աճի դանդաղման պատճառը Ռուսաստանում տնտեսական անկումն է։ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության հիմնական ուղիները լինելու են տրանսֆերտների, արտաքին առեւտրի եւ ներդրումների կրճատումը։ Բացի այդ, տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ աճող անորոշությունը բացասաբար կանդրադառնա գործարար ակտիվության վրա»,- նշվում է ուսումնասիրության մեջ։
Բանկի կանխատեսմամբ՝ 2022 թվականի ավարտին Հայաստանում գնաճը կարագանա մինչեւ 8,6%։ Նշվում է, որ գների աճը կարագանա երկրորդ եռամսյակում՝ կապված արտերկրից ապրանքների մատակարարման դժվարությունների, ներմուծվող պարենային, հումքային եւ ոչ պարենային ապրանքների թանկացման հետ։ 2023 թվականին ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ սպառողական գների աճը կդանդաղի մինչեւ 5%: Դրան կնպաստի աշխարհում գնաճի կայունացումը, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին թույլ պահանջարկը։

Հայկական դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2022 թվականին կանխատեսվում է միջինում 480 դրամի մակարդակում։ 2023 թվականին ազգային արժույթը կձեւավորվի հավասարակշիռ ցուցանիշների մոտ եւ տարվա ընթացքում կանխատեսվում է միջինում մեկ դոլարի դիմաց 516 դրամի մակարդակում։

«Հիմնական սցենարի գլխավոր ռիսկը մնում է տնտեսական աճի տեմպերի երկարատեւ դանդաղումը հիմնական առեւտրային գործընկերներ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում։ Միջնաժամկետ հեռանկարում դա կարող է նվազեցնել արտահանման, տրանսֆերտների, զբոսաշրջային հոսքերի եւ ներդրումների պոտենցիալ ծավալները»,- ասված է ԵԱԶԲ-ի կանխատեսման մեջ։
ԵԱԶԲ-ի վերլուծության մեջ Հայաստանի համար հուսադրող միակ կանխատեսումը 2023 թվականին ակնկալվող 3,5 %ՀՆԱ-ի աճն է։
Բայց ԵԱԶԲ կանխատեսումները չեն խաթարում Նիկոլ Փաշինյանի լավատեսությունը․նա գոհ է, մնում է, որ քաղաքացիները կիսեն նրա անհույս լավատեսությունը և ամենակարևորը հանկարծ հարց չտան՝ եթե բյուջեի եկամուտներն ավելացել են, ինչո՞ւ չեն ավելանում աշխատավարձերն ու թոշակները, հատկապես, որ  գնաճը շարունակվում է մեծ տեմպով։ 

Հայկ Դավթյան

դիտվել է 2104 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am