Պուտինին չե՞ն հետաքրքրում Փաշինյանի կարծիքն ու նրա հայտնած տեղեկությունները

Պուտին-Ալիև հեռախոսազրույց

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երեկ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը՝ «շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ խնդիրների լուծման վրա»։ Կրեմլի փոխանցմամբ՝ Ալիևը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ին կայացած հանդիպման մասին։ «Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը», - հայտնել ՌԴ նախագահի մամլո ծառայությունը։ Լեռնային Ղարաբաղի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա։

Իսկ ինչո՞ւ չի կայացել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց՝ Բրյուսելի եռակողմ բանակցություններից հետո:

Պուտինին չե՞ն հետաքրքրում Փաշինյանի կարծիքն ու նրա հայտնած տեղեկությունները, թե՞ նա չի հավատում Փաշինյանի հայտարարություններին...

Պուտինն ու Էրդողանն էլ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում ստեղծված կացությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեպ Թայիփ Էրդողանը ընդգծել է Ուկրաինայում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը», - հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը` հավելելով, որ Էրդողանն իր ռուսաստանցի պաշտոնակցին նաև տեղեկացրել է, որ Անկարան «համապատասխան պայմանավորվածության ձեռքբերման դեպքում պատրաստ է դերակատարություն ստանձնել այն դիտորդական մեխանիզմում, որ կարող է ստեղծվել Կիևի, Մոսկվայի և ՄԱԿ-ի միջև»։ Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի նախագահը Էրդողանին տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել բեռների անխափան ծովային փոխադրումների կազմակերպմանը, այդ թվում` ուկրաինական նավահանգիստներից ցորենի արտահանմանը։

Մակրոնը՝ Ալիևին. Փարիզն աջակցում է հայ-ադրբեջանական շփումներին

«Վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղության համաձայնագրի կնքման, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին», - այս մասին ասվում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի շնորհավորական ուղերձում։ «Կարող եք վստահ լինել՝ ես սատարում եմ վերջին ամիսներին նկատվող դրական դինամիկային և ձեռք բերված արդյունքներին՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ադրբեջանցի պաշտոնակցին հղած ուղերձում ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Բաքու է ժամանել ԱՄՆ Պետդեպի էներգետիկ հարցերով բարձրաստիճան պաշտոնյան

Ադրբեջանի դերի բարձրացումը շարունակում է էներգետիկ ոլորտում: Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով խորհրդականի տեղակալ Լորա Լոքմանը, նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել է «Հարավային գազային միջանցքի» գործունեությունը, «ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության և գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում»։ «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում մեր երկրից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ», - հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը:

Նկատենք, որ «Հարավային գազային միջանցքը» կառուցվել է Եվրամիության գազամատակարարումը դիվերսիֆիկացնելու և մատակարարման մեկ աղբյուր ունեցող եվրոպական երկրների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով: Մասնագետների գնահատմամբ՝ թեև ադրբեջանական գազը կարող է օգնել Եվրամիության երկրներին հրաժարվել ռուսական գազից, ծավալները, սակայն, բավարար չեն այն ամբողջությամբ փոխարինելու համար:

Բայրամովը կմեկնի Թուրքիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Ադրբեջանցի պաշտոնակցի այցի օրակարգի մասին Չավուշօղլուն մանրամասներ չի հայտնել, փոխարենը նշել է, որ Թուրքիա կայցելի նաև Իրանի արտգործնախարարը։ Անցած շաբաթավերջին էլ Բաքու էին ժամանել Թուրքիայի նախագահն ու պաշտպանության նախարարը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4726 անգամ
Լրահոս
Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video) Ինչո՞ւ բոլոր ազատասերները, երբ գալիս են իշխանության, պարզվում է՝ բռնшպետներ են. Մարգարիտա Սիմոնյան Ալե՛ն, ամենամեծ սրիկան դու ես․ ո՞վ ես, որ դու մեզ սրիկա ասես․ քաղաքացի (video) Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան Ռուսները գիտեն՝ երբ են Նիկոլի հարցը լուծելու․ Արգիշտի Կիվիրյան (video) Վեճ՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների և Արմեն Բեգոյանի միջև (video) Այսօրվանից տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից Ալեն Սիմոնյան, կա՛մ ես թևերս կկտրեմ, կա՛մ դու․․․ Տիրան Լոքմագյոզյան (video) Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից Ռուսներն այլևս չեն խնայում․Փաշինյանի առաջ պայման են դրել․ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ (video) Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Արա՛, դուք դաժը «դիշովկա» չեք, գիտե՞ք՝ ինչ եք․ Միկա Բադալյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am