ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը՝ բողոքարկման ներկայացված փաստաթղթերի քննարկման օրակարգի հարցով:
Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:
Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 14.00-ն, [email protected] Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակից քաղաքացու անուն, ազգանուն և հայրանունը (եթե տարկետման համար դիմում ներկայացրած քաղաքացին անձամբ չի մասնակցում, ապա գրանցման հայտի մեջ նշվում են նաև դիմում ներկայացրած քաղաքացու տվյալները):
Նիստին մասնակցելու համար գրանցված քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)՝ բակալավրի կրթական ծրագրով դիմած քաղաքացիները՝ ժամը 14.00-ին, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով դիմածները՝ ժամը 15.00-ին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները
Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։
Հունիսի 29-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Ռաֆայել Վարդանյանը և Նարինե Մեհրաբյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. «Դիմադրություն» շարժման գործողությունները. ներքաղաքական զարգացումներ. Լարսում տեղի ունեցող ճանապարհային խնդիրը:
Հունիսի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 28-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում