«Հայաստան» դաշինքի հայտարարությունը պետական կառավարման համակարգի վերաբերյալ
Նոր կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքային և գյուղական համայնքների բնակիչների բարեկեցության ապահովմանը։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը՝ խոսելով պետական կառավարման համակարգի ձևավորման մասին։
«Համաժողովրդական պայքարի հաղթանակից հետո կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որի կազմում չի լինելու որևէ օդիոզ դեմք։
Հիմնովին բարեփոխվելու է կառավարման համակարգը․ ներգրավվելու են բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց աշխատասիրությամբ, պետականամետ մտածողությամբ նպաստելու են երկրի զարգացմանը, տնտեսության վերականգնմանը։
Պոպուլիզմի, ստի, կեղծիքի, անգործության և կոռուպցիայի փոխարեն նոր կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքային և գյուղական համայնքների բնակիչների բարեկեցության ապահովմանը»,-ասված է հայտարարության մեջ։