«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջեւ կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։ Մարզի աղբյուրներից տեղեկանում ենք, որ պատգամավորները պահանջում են, որ մարզպետը ցանկացած որոշում համաձայնեցնի իրենց հետ, ինչը նա չի անում։ Իսկ վերջերս շոկի մեջ են ընկել՝ տեսնելով, որ մարզպետն ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ Որոտանում բնակարանամուտի է մասնակցել, ու այդ փաստն օգտագործելով՝ փորձում են «վերեւներում» դավեր հյուսել նրա դեմ։
Կարելի է ասել՝ դա նրանց հաջողվում է, մեզ ասացին, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցն օդում կախված է։ Հարցը պետք է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրակարգ մտցնի, իսկ նա, պատգամավորների հորդորով, չի անում։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը