1938 թ․ Անգլիան, Ֆրանսիան գործարքի մեջ մտան Գերմանիայի հետ և հանձնեցին Չեխոսլովակիայի տարածքները, որպեսզի խաղաղեցնեն Հիտլերին։
Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը կարծում էր, որ հանուն խաղաղության ինքը գնաց նվաստացման։
Ինչպես ժամանակը ցույց տվեց, Եվրոպայում Մյունխենյան դավադրությունից հետո ոչ թե խաղաղություն եղավ, այլ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմը, որը խլեց միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Այսինքն՝ Չեմբեռլենի գործարքը Հիտլերի հետ բերեց և՛ նվաստացում, և՛ պատերազմ, և՛ ողբերգություն։
Բրյուսելում օրերս արձանագրվեց համանման մի բան։ Նիկոլ Փաշինյանը կապիտուլացվել է՝ փոխարենը ստանալով «Ղարաբաղի էթնիկ հայերի» անվտանգության երաշխիքներ ․․․ Բաքվից։ Նա ու իր թիմակիցները ձևակերպում են, թե, իբր, խաղաղություն և տարածաշրջանային գործոն դառնալու հեռանկար են բերել Բրյուսելից։ Դե այնպիսի հեռանկար, ինչպիսին որ ներկայացնում էր Չեմբեռլենն Անգլիայում Հիտլերի հետ գործարքից հետո։
Ալիևին «խաղաղեցնելու» Նիկոլ Փաշինյանի քայլերը դառնալու են նոր ավերածությունների պատճառ։ Բրյուսելյան դավադրությունը Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված մեծագույն դավաճանություն է։
Գիտակցաբա՞ր է դա արել Նիկոլը, թե՞ վախից, արդեն էական չէ։ Ամենայն հավանականությամբ՝ երկուսը միասին։ Նրան հեռացնելը Հայաստանի ու Արցախի փրկության գլխավոր նախապայմանն է։
Հուլիսի 1-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը:
Հուլիսի 1-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանը
Հուլիսի 1-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Հուլիսի 1-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է զոհված զինծառայողի մայր Լիդա Առուշանյանը:
Հունիսի 29-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների հարազատները
Հունիսի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ազգային օրակարգ կուսակցությունից Հայկ Փայտյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Զոհրաբյանը։ Թեմա՝ Ջհանգիրյանի և Վարդազարյանի հայտնի ձայնագրությունը, Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ու լրատվամիջոցնեորի բոյկոտը
Հունիսի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հեռուստամեկնաբան Լիլիթ Մելքոնյանը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում
Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Թեմա՝ Լարսի վիճակը, արտահանողների առջև ծառացած խնդիրները, ինչ է սպասվում գյուղմթերքի շուկայում