Արցախն անմասն չէ պայքարից. Մետաքսե Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեր հանրության գիտակից հատվածն առնվազն 2019-ից հասկացել է, թե ինչ է կատարվում: Եվ այս իմաստով Բրյուսել յան հերթական հանդիպումը պարզապես ևս մեկ առիթ էր՝ գոնե արթնանալու համար, նաև գիտակցելու, որ Նիկոլ Փաշինյանը հայանպաստ ոչինչ չի անում և աշխատում է ի վնաս ՀՀ-ի ու ԱՀ-ի: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մենք կրկին իրականությունն իմանում ենք թշնամի պետության նախագահից: Ալիևի ու Էրդողանի զրույցը ներկայացնելով՝ թշնամական կողմում ասվում էր, որ Նախիջևանին կապող «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Մինչդեռ հաջորդ օրը Հայաստանի իշխանությունները նորից «առյուծ են կտրում». ՀՀ ԱԽ քարտուղարը փորձեց նվնվացող ձևով հերքել վերոնշյալը, թեպետ ամեն անգամ Ադրբեջանը հակառակն է հաստատում:

Բրյուսել յան այցից հետո կրկին արձանագրել եմ Փաշինյանի ու իր իշխանության հերթական սուտ, մանիպուլ յացիոն հայտարարություններն ու պահվածքը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ու իր հրոսակախումբն Արցախի հարցը փակել են դեռ 2019-ին՝ Դուշանբեում, շատերի համար գաղտնիք չէ, բայց արդեն նաև ՀՀ-ի շուրջ են դավեր հյուսվում: Այս իշխանությունները փաստորեն Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար միջանցք են դարձնում, ինչը, կարծում եմ, շատ ավելի պետք է անհանգստացնի ու արթնացնի մեր հասարակությանը. յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ Նիկոլն ու իր հրոսակախումբը եկել ու մտել են յուրաքանչյուրի տուն»,-նշեց պատգամավորը:

Մ. Հակոբյանը շեշտեց, որ ավելի վաղ ժամանակահատվածում մտածում էին ՀՀ իշխանություններին պարտադրել արցախանպաստ, հայանպաստ գործընթաց վարել. «Բայց երևի միամիտ էինք, որ կարծում էինք, թե պետք է պարտադրել: Հիմա հասկանում ենք, որ դա անհնար է, որովհետև այս մարդկանց սրբությունները մեկ այլ դաշտում են: Այս իշխանությունների համար շատ փողն է գերագույն արժեք: Ըստ իս, իրենք երկու պայմանի արդյունքում գնացին նման քայլերի՝ ընչաքաղցություն և ատելություն Արցախի և, ընդհանրապես, հայի նկատմամբ: Սա հաշվի առնելով՝ իրենց ընդամենը պետք է դեն շպրտել: Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև եթե մնան, ապա մեզ շատ կարճ ժամանակ է մնացել: Հաշվի առնելով լրատվական հոսքերը՝ թշնամական պետությունում հայաստանյան իշխանությունների նկատմամբ բավականին դրական վերաբերմունք, գործողությունների նկատմամբ դրական ազդակներ կան:

Այնտեղ չեն թաքցնում, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև սկսված գործընթացները ամենաշատն ամռան ընթացքում կամ վերջում ավարտվելու են: Այն սև գործը, որի համար Նիկոլը թշնամիների կողմից Հայաստանում ղեկավար է նշանակվել, մինչև ամռան վերջ կատարած է լինելու: Այդ գործը լինելու է Արցախի վերացումը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման սկիզբը: Երբևէ այնպես չի եղել, որ մեր հայրենիքն այսքան ծայրահեղ վիճակում լինի, մենք մշտապես կարողացել ենք ելքեր գտնել: Հուսով եմ՝ այս անգամ ևս հաջողելու ենք: Այն շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է: Ես վստահ եմ, որ «Դիմադրության» շարժումը հաջողելու է: Եվ որևէ մեկն իրավունք չունի մեզ ասելու, թե խառնվում ենք ՀՀ ներքաղաքական հարցերին: Մենք չենք խառնվում ՀՀ ներքաղաքական հարցերին, խառնվում ենք հայի լինել-չլինելու հարցին, մեր հայրենիքի փրկության համար ենք պայքարում, և Արցախն անմասն չէ այդ պայքարից: Հրապարակում նաև մարդիկ են, ովքեր Արցախից հատուկ գալիս են ՀՀ, որ ներդրում ունենան, իրենց ձայնը հասցնեն»:

Այս համատեքստում Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք ԱՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հերթական կոշտ հայտարարությանը: Նա նշեց, թե այս փուլում ինչից էր բխում այն: «Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ավելի անբռնազբոս է, ավելի վստահ է դառնում: Գնալով՝ թե՛ ինքը, թե՛ իր թիմակիցներն ավելի ցինիկ պահվածք են դրսևորում: Ամեն անգամ իրենք փաստում են, որ իրենց համար Արցախ, Հայաստան, և առհասարակ, նման արժեքներ գոյություն չունեն: Եթե ազգային մտածողությամբ քաղաքական ուժերը, մարդիկ լռեն, իրենց դեմն առնել այլևս հնարավոր չի լինի: Արցախի Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին:

Եվ ԱՀ ԱԺ-ն ամեն անգամ ժողովրդի պատասխանն է տալիս Հայաստանի ներկայիս թրքահաճ իշխանություններին: Խմբակցություններից յուրաքանչյուրն իր առաջարկներն էր ներկայացրել: Վերջին հայտարարությանը, սակայն, առանց պատճառաբանությունների չմիացավ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ինչին այստեղ հետևեց մարդկանց ցասումը, որովհետև Արցախում, առավել քան երբևէ, բոլորը հասկանում են, որ մեզ միայն միասնականությունը կփրկի: Որքան էլ մենք տարբեր հայացքներ ունենանք քաղաքական և այլ հարցերում, Արցախի հարցում բոլորս մեկ ուղղություն ու տեսլական ունենք:

Այս անգամ «Միասնական հայրենիքի» տեսլականը փոխվել էր: Հետո ինչ-որ անհասկանալի նոր հայտարարությամբ հանդես եկան՝ երևի պարզապես խուսափելու ժողովրդի ցասումից: Ամեն դեպքում սա լավ չի ընկալվում: Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է միասնականությունը, որովհետև մենք պայքարում ենք մեկ արժեքի համար, որի անունը հայրենիք է: Մենք պայքարում ենք մեր նահատակված հերոսների համար, որոնք դեռ 1988-ից իրենց կյանքը չեն խնայել ու առ այսօր չեն խնայում, որ մենք ազատ, անկախ հայրենիք ունենանք: Մենք ամեն կերպ՝ լինի հայտարարությամբ, գործողությամբ, միշտ հակազդելու ենք: Ինձ Արցախում շատ են հարցնում՝ բա մենք ի՞նչ ենք կարողանալու անել: Ես միայն մի պատասխան եմ տալիս. մենք ենք որոշում մեր հայրենիքի ու մեր սերունդների ճակատագիրը: 2020-ին մենք չէինք սպասում, որ, ի վերջո, կլինեն այդ աստիճանի դավաճան իշխանություններ, որոնք զինվորին մեջքից կհարվածեն ու կհանձնեն հայրենիքը: Հիմա մենք պատրաստ ենք, գիտենք, որ կա նման իշխանություն: Պատրաստ ենք նաև իրենց դիմակայելու, տեր լինելու և՛ հայրենիքին, և՛ սերունդների ճակատագրին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am