«Անկեղծ ասած ես կարևորություն չեմ տալիս հանդիպման վայրին։ Սակայն եթե ինչ-որ պահի պրոցեսները սկսեն շոշափելի հաջողություններ արձանգարել, հանդիպումներ կարող են լինել նաև Անկարայում ու Երևանում։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավալիորեն որքան էլ վերբալ մակարդակում, հանրային խոսքի մակարդակում ասվում է, որ պրոցեսը առանց նախապայմանների է, այնուամենայնիվ մեր թուրք գործընկերները որոշակիորեն սինխրոնացնում են այս պրոցեսը Ադրբեջանի հետ տեղի ունեցող պրոցեսի հետ։ Սա իհարկե ավելի կառուցողական չի դարձնում մթնոլորտը։ Քննարկումները շարունակվում են, այս պահին շոշափելի արդյունք ցավոք չկա, հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք այդպիսի արդյունքներ ունենալ։ Մեր կողմից հիմա կարող եմ վերահաստատել, որ մենք հաստատակամ ենք ու անկեղծ ենք հրապարակային արտահայտած դիրքորոշման մեջ։ Մենք հետաքրքրված ենք սահմանների բացմամբ ու հարաբերությունների հաստատմամբ։ Կուզեինք նույնը տեսնել նաև թուրքական կողմից։ Թուրքիայի ԱԳ նախարարի զանազան ժեստերը սակայն չեն նպաստում այդ պրոցեսին»,- քիչ առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Օգոստոսի 12-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է իրանագետ Գարիկ Միսակյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկազուն Ալվրցյանը:
Օգոստոսի 12-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փատյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
ԹԵՄԱ՝ օգոստոսի 25-ից Սոս, Բերձոր և Աղավնո համայնքները կհայտնվել Ադրբեջանի վերահսկողության ներքո. հայերի տեղահանումը բնակավայրերից. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը:
Օգոստոսի 11-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանը:
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը:
Օգոստոսի 11-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհվածների ծնողներ: