Ինչո՞ւ է խաղաղության «պատրաստվող» Ադրբեջանը 21 տոկոսով մեծացնում իր ռազմական բյուջեն

Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենան ամեն օր ներկայացնում է հայ հանրությանը, թե իբր Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են «նոր խաղաղության» էջ բացել երկու երկրների պատմության մեջ:

Այն, որ այս իշխանությունը զբաղված է սեփական ժողովրդին խաբելով, արդեն հասկանում է հանրության մեծ մասը: Դատեք ինքներդ, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանն իր ռազմական բյուջեն 2021 թվականին ավելացրել է 2020 թվականի համեմատ 21 տոկոսով: 2020-ին այդ երկրի ռազմական բյուջեն կազմում էր ավելի քան երկու միլիարդ դոլար, իսկ ահա անցյալ տարվա տվյալներով, Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 2,6 մլրդ դոլար: Այսինքն` այդ երկիրը, որն ըստ Փաշինյանի «պատրաստվում է» խաղաղության Հայաստանի հետ, իր ռազմական ծախսերը ավելացրել է ոչ ավել, ոչ պակաս, քան 21 տոկոսով:

Պարզ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելացնելով իր ռազմական բյուջեն, պատրաստվում է նոր նվաճումների մեր հաշվին: Պարզ է նաև, որ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին, որպեսզի մեր զգոնությունը բթացնի: Պարզ չէ, թե մենք ինչի՞ն ենք սպասում, որ դառնանք դիտորդ` մեր կործանման գործընթացը հետևելով կողքից:

Սա այն հարցադրումն է, որի պատասխանը պիտի հուզի բոլորին, հակառակ դեպքում, մենք կավարտենք մեր պատմությունը այնպես, ինչպես այն ավարտեց արևմտահայությունը 1915-ին: Բայց արդեն նույնիսկ ձևական իրավունք չենք ունենա մեղադրել Արևմուտքին, կամ Ռուսաստանին մեր կործանման համար, քանզի այս ամենից հետո կդառնանք ծաղրի առարկա ողջ աշխարհի առաջ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին ահաբեկիչների թիկունքին, որ ցեղասպանեցին եզդիներին (video) Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին Ըստ Արամ Սարգսյանի՝ Պուտինի երդմնակալությանը պետք չէ գնալ, իսկ Էրդողանի երդմնակալությանը գնալը սխալ չէր «Մեյմունություն եք անում»․ լեզվակռիվ ավագանիում (video) Պրոիշխանական քաղաքագետ. Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Ադմիրալ Ավինյան, տես՝ ինչ արեցիր», «թատրոն չե՛նք եկել»․ սուր քննարկում Քաղաքապետարանում (video) Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ Փաշինյանը ռուսներին դարձրել է ՀՀ ինքնիշխանության սպառնալիք ու ոչ մի խոսք Ադրբեջանի մասին․ Սաղաթելյան (video) ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան Ցեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար Էլբակյան Ըստ ՔԿ-ի՝ Սամվել Վարդանյանն իրեն թույլ է տվել հակահասարակական վարքագիծ Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ Թաթոյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այ սրիկա՛, ձեր սրբապղծության չափն արդեն անցնում եք․ Արագած Ախոյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են Աննան ո՞վ է․ դրան փող տվողն է կարևոր․ Լարիսա Ալավերդյան (video) Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա» Հերթական սրբապղծությունը Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 12-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am