Անկարան Ուկրաինա է ուղարկել Ղարաբաղի պատերազմին մասնակցած 3000 «գորշ գայլ». Նադեին-Ռաևսկի

Ուկրաինայում Թուրքիայի հետ համագործակցությունն անթույլատրելի է Ռուսաստանի համար, քանի որ դա կնշանակի թուրքերին թողնել մտնել Ուկրաինա։ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է։ Դա նույնն է, թե այնտեղ թողնես հենց ՆԱՏՕ-ին, ուստի, գոնե այդ նկատառումներից ելնելով՝ դա արդեն չափից ավելի վատ կլիներ։ Այս մասին NEWS.am-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Նա պարզաբանել է, որ Թուրքիան Ուկրաինա է ուղարկում ոչ միայն իր «գովական» բայրաքթարները, որոնց ՌԴ ԶՈւ-ն սովորել է հեշտությամբ խոցել, այլեւ հայերի համար մի կարեւոր մանրամսն եւս կա։

«Երբ սկսվեցին զորավարժությունները Ղարաբաղում 44-օրյա պատերազմից առաջ, թուրքերը սկզբում իրենց ռազմակայաններ, իսկ հետո արդեն մարտական գորոծղությունների գոտուն մոտ նետեցին 500 «գորշ գայլեր», որոնք Թուրքիայում, թուրք քաղաքական գործիչների հայտարարությունից ելնելով, իբր չկան։ Նրանք այնտեղ գործում են 1988 թվականից, երբ սկսեց ձեւավորվել Ժողովրդական ճակատը, հայտնվեց Էլչիբեյը, որի ներքին գործերի նախարարը բացահայտ պանթյուրքիստ էր եւ ղեկավարում էր «գորշ գայլերին»։ Այն ժամանակ այդ ամենը նոր էր սկսվում։ Նրանք հետո էլ հայտնվում էին հակամարտությունների ժամանակ, նրանց դաժանությունը գերազանցում էր անգամ ադրբեջանցիների դաժանությունը։ Այդ պատերազմի ընթացքում նրանք նորից հայտնվեցին այնտեղ, այնպես որ՝ Ղարաբաղում ոչ միայն սիրիացի գրոհայիններն էին, այլեւ «գորշ գայլերը»։ Դրանք, որպես կանոն, գրոհայինների լավ պատրաստված կազմ են թե՛ ֆիզիկապես, թե՛ ռազմական իմաստով, թե՛ անօդաչուների կառավարման, թե՛ այլ հարցերում։ Դա շատ լուրջ ուժ է։

Այժմ 3 000 «գորշ գայլ» թուրքերն ուղարկել են նաեւ Ուկրաինայի տարածք։ Նրանք բաժանվել են 3 խմբի՝ 1 000-ական մարդով, Խերսոնի, Խարկովի մարզերում եւ էլի մեկ ուղղությամբ։

Նրանք այնտեղ ոչ թե պարզապես մասնակցում են ազգային գվարդիայի գրոհայինների պատրաստմանը, այլեւ մարտական գործողություններին։ Նիկոլաեւում հայտնվել են Ղրիմի թաթարներից կազմված՝ տեղական «շշալցման» «գորշ գայլեր»։ Նրանք պայթեցնում էին Ղրիմ տանող էլեկտրահաղորդման գծերը, մասնակցում Ղրիմը ջրից զրկելուն։ Կային նաեւ որոշակի էմիսարներ Թուրքիայից՝ «գորշ գայլերի» ստորաբաժանումներից, իսկ հիմա այնտեղ կան նաեւ բացահայտ թուրքեր։ Իրենց գաղափարախոսությամբ նրանք լրիվ նույնն են, ինչ եւ ուկրաինացի նացիստները։ Այո, նրանք այլ գաղափարական հենք ունեն, թուրքերի գերազանցության վրա հիմնվող, բայց դա զուտ նացիստական գաղափարախոսություն է։ Սա եւս մեկ ուղղություն է, որին Մոսկվան առայժմ որեւէ կերպ չի արձագանքել։

Հիշեցնեմ վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ Ուրուգվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայերին ցույց էր տվել «գորշ գայլերի» խորհրդանշանը։ Իսկ հետո էլ կասեն, թե դա Թուրքիայում արգելված կազմակերպությո՞ւն է»,- նշել է փորձագետը։

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Մայիսի 26-ը վճռական օր է լինելու․ պատմե՛ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին․ Բագրատ Սրբազան (video) Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Ալեն Սիմոնյանը ծաղրեց Կիրանցում տուն, հայրենիք կորցնող բնակիչներին (video) Չափագրողները կրկին Կիրանցում են (video) Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ Նայե´ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան Թույլ չտաք հարձակվեն մարդկանց վրա, տղե՛րք, ես գիտեմ՝ դուք ինչ վիճակում եք․ Սրբազանը` ոստիկաններին (video) Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023 թ-ի, բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան Նիկոլը խուճապի մեջ է․ Կիրանցում ոստիկանական ջարդը մի բան է փաստում․ Էդգար Էլբակյան (video) Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը Ինչպես Կիրանցում իրավիճակը լարվեց, երբ ոստիկանական մեքենայով փորձեցին գյուղ տանել Հ1-ի լրագրողին (video) Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն «Հետեւեք ձեր բառապաշարին». լեզվակռիվ Ալեն Սիմոնյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ (video) Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում Վայ, հողեմ տըրանց գլուխը․ Լենա տատիկի ու Բագրատ Սրբազանի հանդիպումը Կիրանցում (video) Ադրբեջանից վախենալու փոխարեն, կլինի՞ մի անգամ էլ սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ–ին (video) Կիրանցի դառը օրը․ Ավետիք Չալաբյան Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Մի քանիսիդ չհաշված, Սրբազան շարժումը նաև ձեզ է փրկելու․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին (video) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները Գիտեմ՝ այդ գեներալը իր ստորագրությունը դրել է անպատիվ այդ որոշման տակ․ գեներալ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am