Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը

Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։

Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապահովում այստեղ խաղաղություն։

Եթե, ըստ արևմտյան տեսլականի, կարելի է «մինչև վերջին ուկրաինացին» պայքարել Ռուսաստանի դեմ, ապա ինչո՞ւ մինչև վերջին հայը հնարավոր չէ Արևմուտք-Ռուսաստան նոր առճակատման թատերաբեմ ստեղծել Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում։ Կարծես թե արդեն բոլորին է տեսանելի հումանիստական քաղաքական մտքի ճգնաժամը աշխարհի խոշոր խաղացողների մոտ, այնպես որ մարդկային կյանքի՝ որպես գերագույն արժեքի և հումանիտար մյուս սկզբունքների գերակայության վրա այսօր հույս դնելն առնվազն երեխայություն է, իսկ որոշ դեպքերում՝ պարզ երեսպաշտություն։

Արդեն փաստ է, որ 21-րդ դարում համաշխարհային բևեռների առճակատումը կարող է ընթանալ Կիևի, Խարկովի, Օդեսայի և մյուս խոշոր քաղաքների հրթիռակոծմամբ։ Սա արդեն «в порядке вещей» կամ “the newest normal”։

Այսօրվա աշխարհում արդեն ամեն ինչ կարելի է, հետևաբար՝ խաղաղ Երևանը, Կապանը, Մեղրին և մյուսները չունեն ոչ մի իրական երաշխիք։

Ակնհայտ է, որ Արևմուտքի ճնշումները Նիկոլի վրա չեն թուլանում և չեն թուլանալու։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը կոշտ է արձագանքելու։ Ռուսաստանն այս փուլում դիվանագիտական աշխատանքի մարզավիճակում չէ։

Մենք պետք է ուկրաինական օրինակով շատ հստակ հասկանանք, որ կանգուն քաղաքներն ու մարդկանց կյանքերը շատ ավելի կարևոր են, քան՝ միջազգային հանրության՝ պայքարի խրախուսող կոչերը, աջակցության դրսևորումները, PR ակցիաները, Եվրատեսելի մրցանակը, «մենք բոլորս ուկրաինացի ենք» շապիկները և այլ դրսևորումներ։

Նիկոլը ձևակերպել է, որ պետությունն ու իշխանությունը անձնապես և բացառապես ինքն է, փակվել է ոստիկանական զորքերով՝ ստեղծելով կառավարման անոմալիա։ Իսկ փողոց դուրս եկած հանրությունը դեռ չի կարողանում ավելի ազդեցիկ դառնալ։

Սա ամենապարարտ միջավայրն է՝ աղետը գրկաբաց ընդունելու համար։ Հայաստանից այսօր պահանջվում են բացառիկ սառը որոշումներ, պրագմատիզմ, գրագիտություն։ Մենք այսօր անում ենք ուղիղ հակառակը՝ մնալով էմոցիոնալ անելանելիության ֆորմատում։ Հնարավոր չէ միջազգային նման իրավիճակում անվերջ խաղաղ Բրյուսելի, Վաշինգտոնի և Մոսկվայի լարերի վրա։ Դա ուղղակիորեն կբերի աղետի։

Անկեղծ ասած, Հայաստանի՝ չսխալվելու արահետը շատ փոքր է։

Այս պայմաններում մեր խնդիրն է՝ ունենալ կոնսոլիդացիոն իշխանություն և խոսել հանրության հետ:

Ցավոք, այս պահին ունենք լրիվ հակառակը։

Լավագույն լուծումը կլիներ Նիկոլի ինքնակամ խաղաղ հեռանալը։ Կշահեինք ժամանակ, կմեղմվեր ներքին լարվածությունը։

Ընդունելի լուծում կլիներ իշխող թիմի կողմից քայլը՝ փոխել իրենց լիդերին։ Էապես կթուլանար ներքին լարվածությունը, լայն հնարավորություն կբացվեր երկխոսության համար։

Երրորդ լուծումը Դիմադրության շարժման բովանդակային և կառուցվածքային վերափոխումն է։

Դիմադրության շարժման հակաթուրքական շրջապտույտից պետք է դուրս գալ ու վերածվել հետպատերազմյան Հայաստանի վերելքի շարժման: Սա կբերի նոր շրջանակների ներգրավման, թույլ կտա՝ հասկանալի դառնալ հարևանների և միջնորդների համար, վերջապես՝ կբերի հանրային ավելի լայն աջակցության։ Պետք է հստակ և իրատեսական ասելիք ունենալ Հայաստանի առջև կանգնած ամենասուր հարցերի շուրջ։ Պետք է թե´ ներսի, և թե´ դրսի հանրության համար տեսանելի դառնալ որպես վստահելի, իրավիճակի լրջությունը հասկացող ևկարևոր լուծումների պատրաստ քաղաքական հանրույթ։

Հիմա Հայաստանին պետք է իշխանություն, որը սառը կգնահատի միջազգային և ներքին իրավիճակը, չի առաջացնի ավելորդ սպասումներ կողմերից որևէ մեկի մոտ, հստակ կձևակերպի իր առաջնահերթությունները, կողմերի հետկլինի լրիվ անկեղծ, մշտական երկխոսության մեջ կլինի հանրության հետ։

Հայաստանին պետք է իրոք սոլիդ, պահի լրջությունը գիտակցող, արկածախնդրությունից երկիրը զերծ պահող իշխանություն։ Սա պարզապես կենսական անհրաժեշտություն է։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 1488 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am