Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել․Հրանտ Բագրատյան

«Երկրի մշտական բնակչությունը պակասել է 12 000 մարդով։ 2000-2017 թ-ը երկրում սովորաբար ծնվում էր 40 հազար երեխա, մահանում էր ՝ 25 հազար մարդ։ Վերջին երկու տարին ծնվում է 35 հազար երեխա, մահանում է 35 500 մարդ։ Վերջին հարյուր տարիների ընթացքում, առաջին անգամ է ,որ բնական աճը բացասական է։ Խնդիրը ոչ թե ծնելության, այլ մահվան թվի հետ է կապված»,-  Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձավ երկրի տնտեսական վիճակին ՝ համեմատելով այն 2017 թ․-ի հետ։

Նրա գնահատմամբ՝ կան վիճակագրական թվեր, որ սահմռկեցուցիչ են։ Օրինակ՝ տարեկան ունենում ենք 15-17 հազար ամուսնություն, իսկ ամուսնալուծվում է 3000-3500-ը, այսինքն՝ 20 տոկոսը։

«Պետության մեջ գաղափարախոսություն չկա, փոխարենը սերմանվում է միմյանց նկատմամբ թշնամություն, ընդհուպ՝ մինչև ընտանիք։ Չի էտ հեռուստասերիալները նայել ու ունենալ նորմալ ընտանիք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է երկրում զբաղվածությանը վերաբերող պատկերին, ապա տնտեսագետը նշեց, որ 5 տարվա մեջ զբաղվածության թիվը 1 մլն 11 հազարից իջել է 993 հազարի։


«Սա այն դեպքում , երբ իշխող վարչակազմը հայտարարում է, թե գրանցված աշխատողներն ավելացել են։ Տասն անգամ բացատրեցինք, որ ձեր վիճակագրությունը ֆիքսում է, որ անընդհատ զբաղվածների թիվը պակասում է։ Մեզ ասում են՝ գործազուրկների թիվը պակասում է։ Ժողովուրդ ջան գործազուրկների թիվը պակասում է ոչ թե , որ աշխատողներն են ավելացել, այլ նախկինում գործազուրկ եղած մարդիկ թողել ու գնացել են երկրից»,- ասաց Բագրատյանը։


Անդրադառնալով գնաճին, Բագրատյանն ընդգծեց, որ 2018-2021թ-ը եղել է 12,7 տոկոս գնաճ։Մինչդեռ, 2013-17 թթ-ին արձանագրվել է 6,3 տոկոս։

«Մենք այսպիսի խայտառակ վիճակ երբեք չենք ունեցել։ Տնտեսությունը չորս տարում աճել է 11 տոկոս։Իշխող վարչախումբը եկել և խոսք էր տվել, որ տարեկան 7-9 տոկոս աճ։ Այսինքն ՝ իրենք կատարել են խոսումի ¼-րդ մասը։ Բա սա ձախողում չէ՞։ Սակայն սարսափելին այն է, որ մեր հարևանները՝ վրացիներն ու ադրբեջանցիները, Թուրքիայի ու Իրանի մասին չեմ խոսում, աճում են ավելի արագ։ Նրանց բյուջեներն արդեն անհամեմատելի են մեր հնարավորությունների հետ։ Իսկ սա նշանակում է, որ մեզ նոր աղետ է սպասվում։ Չի կարելի երկրագնդի երեսին չզարգանալ, մնալ թարախապալար»,- հավելեց նա։

Մանրամասնելով, թե չորս տարվա ընթացքում արձանգրած 11 տոկոս տնտեսական աճը ինչի հաշվին է եղել, Բագրատյանը նշեց․

«11 տոկոս աճի առյուծի բաժինը ՝ խաղերն են, զվարճությունները, որը կրկնապատվել է և հանքարդյունաբերությունն է՝ 20 տոկոսից հասել է 26-ի։ Այսինքն՝ եկել ես խաղերն ես տարածում։ Ոչ ոք չի զբաղվում արտադրությամբ, շինարարությամբ։ Ժողովրդի հիմնական մասը ամբողջ օրը զբաղված է խաղաղդրուքներ կատարելով։ Երկրորդ բանը որ արել են, գնել են շատ էսքկավատորներ և հանքեր է որ քանդում են»։

դիտվել է 1081 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am