Փաշինյանի Հայաստանը չունի դաշնակիցներ ո՛չ ՀԱՊԿ-ում, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից դուրս՝ անկախ նրա «ջղային» ելույթից

Երեկ կայացավ ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների հանդիպումը, որտեղ Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չթողեց դժգոհել ՀԱՊԿ-ի արձագանքից 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, նշելով, որ այդ արձագանքն այդքան էլ չոգևորեց Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Միևնույն ժամանակ, Փաշինյանը ընդգծեց Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում:

Թեև, երեկ նախօրոք չէր հայտարարվել Պուտին-Փաշինյան հանդիպման մասին, այնուամենայնիվ, նրանք հանդիպեցին: Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց ունեցավ Պուտինի հետ: Իր խոսքն ուղղելով Փաշինյանին, Պուտինը նշել է. «Մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է` վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձևաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առևտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության և բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»:

Իր հերթին Փաշինյանը նշել է. «Իհարկե, ամիս էլ չի անցել ՌԴ իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, և ինչպես Դուք ճիշտ նկատեցիք` մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք ևս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում»: Ապա` նա հավելել է. «Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ` նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ ևս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:

Պուտինը ՀԱՊԿ-ական այլ երկրների առաջնորդների հետ հանդիպելուց հետո, պարզ էր, որ կպահեր արարողակարգային կանոնները, և կհանդիպեր նաև Փաշինյանին: Հանդիպումը կայացավ՝ անկախ առկա տրամադրություններից, ՀԱՊԿ-ական առաջնորդների դեմքի արտահայտություններից, որոնք լայնորեն տարածվում էին համացանցում: Ու հիմա, որքան էլ մերձփաշինյանական լրատվամիջոցները փորձեն հանդիպման փաստը, նաև Փաշինյանի ելույթը ներկայացնեն որպես հաղթական, ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պահպանվում է, իսկ Հայաստանի անվտանգային խնդիրը լուծված չէ: Այսինքն, հիմնական խնդիրները պահպանվում են մնալ չլուծված:

Եթե այսօր էլ Ադրբեջանը հարձակվի արդեն Հայաստանի վրա՝ ՀԱՊԿ-ական երկրների առաջնորդների արձագանքը նույնն է լինելու: Ամենացավալին այն է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը հասցրել է այն աստիճանի, որ մենք չգիտենք, թե ինչպիսին կլինի Պուտինի արձագանքը:

ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովի ավարտին «Շանթ» հ/ը-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ճեպազրույցում հետաքրքրվել է, թե ՀԱՊԿ-ում ի՞նչ կարծիքի են Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած խնդրի մասին։ Ստանիսլավ Զասը նշել է․ «Այո, հարցը քննարկվել է։ Շատ առաջարկներ են արվել՝ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման համար։ Այդ թվում ՀՀ վարչապետն է առաջարկներ արտահայտել։ Առաջարկներ են ներկայացրել նաև այլ անդամ-երկրների ղեկավարներ՝ հաշվի առնելով Ղազախստանում կատարվածի հիման վրա փորձը։ Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ համակարգն աշխատել է։ Այո, որոշ խնդիրներ կային, որոնք պետք է հաղթահարել։ Հիմա խնդիր է դրված ներդնել որոշակի ճշգրտումներ, որոնք թույլ կտան խնդիրը լուծել այդ թվում Ղազախստանում։ Հետևություններ, միանշանակ, արվել են»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան թեմային: Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի դրական արդյունքներին՝ Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ «Հայ-ադրբեջանական սահմանին զինված միջադեպերը չեն դադարում։ Նման պայմաններում իրավիճակի կայունացման առումով կարևոր դեր է խաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը, որն ապահովում է 2020թ․ նոյեմբերի իննի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը»,-նշեց Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի արձանագրումից պարզ է դառնում, որ հիմա էլ ՀԱՊԿ –ում անդամ պետության հանդեպ Ադրբեջանի գործելաոճը «կանաչ լույսի» ներքո է: Լարվածության առկայության արձանագրումը նշանակում է, որ ոչ մի խնդիր էլ չի լուծվել Հայաստան-Ադրբեջան հարցերում, ավելին՝ առկա են նոր վտանգներ ու սպառնալիքներ:

Իրականում, հենց սա է Փաշինյանի իշխանության արդյունքը՝ ՀԱՊԿ-ում. անկախ նրանից, թե ինչ տոնայնությամբ է նա ելույթ ունենում ՀԱՊԿ-ական առաջնորդների առջև, Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ՝ այսօր չունի դաշնակիցներ ոչ այդ կառույցում, ոչ էլ այդ կառույցից դուրս:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3274 անգամ
Լրահոս
Ո՞վքեր էին ներկա «Մայր Հայաստան» շարժման հավաքին և ի՞նչ քայլեր են սպասվում.video «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների ելույթները՝ մեկ տեսանյութով. video Վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին Ալիևն Արցախին արդեն «հորդորեց» կամովին հանձնվել. Պատասխանող չկա «Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը»․ Տաթևիկ Հայրապետյան Ալիևի հոխորտանքը կանխատեսելի էր, բայց Ֆեյսբուքի տեղական «քաջ ստատուչիների» լռությունը մտածելու տեղիք տվեց․ ԱՀ ԱԺ պատգամավոր Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել. ԱՀ ՄԻՊ Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Արցախի օկուպացված տարածքներում ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ չեն կատարվել. ՊԲ Ստեփանակերտում վիճաբանության ժամանակ քաղաքացիները հայհոյել են միմյանց, օդ կրակել․ ԱՀ դատախազություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան Ալեն, ազզզզզ, Օմար Խայամ ցիտելուց առաջ պատասխանի թիմակից ընկերոջդ` Վահագն անունով մեծ գլխով այն "կենդանուն", ով քեզ ասել էր "մարմնավաճառ"... Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշում են փոխում․ ArmLur.am «Հայաստանի շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա․ «Ալիք Մեդիա» Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք «Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ Արցախի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել՝ կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հունիսի 7-9-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Պուտինը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am