«Հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով՝ այն հոդվածը, որով մեղադրվում է Ավետիք Չալաբյանը, գոյություն չունի։ Սա նշանակում է, որ հուլիսի 1-ից Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, որովհետեւ նրա արարքն այդ պահին այլեւս հանցագործություն չի համարվի։ Ստացվում է, որ այս կալանավորումն ընդամենը միջոց է Ավետիք Չալաբյանին լռեցնելու համար, որովհետեւ ազատության մեջ Չալաբյանը որեւէ կերպ չէր կարող միջամտել գործի քննությանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։
«Այս պահի դրությամբ՝ պաշտպանական կողմին դեռեւս չի տրամադրվել դատարանի որոշման վերջնական տարբերակը, որով կբողոքարկվի որոշումը։ Չալաբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով, սակայն որեւէ կերպ չի հիմնավորվում պարոն Չալաբյանին նման հոդված մեղսագրելու հիմքերը։ Նա մեղադրվում է հավաքներին նյութական կերպով մարդկանց շահգրգռելու մեջ։ Այս ամենին փորձում են են մեղադրանքի տեսք տալ։ Այդ ձայնգարման ձեռք բերման հիմքերն ապօրինի են, իսկ վարույթ իրականացնող մարմինն էլ այդ անօրինական ձայնագրությունը դրել է կալանավորման հիմքում»,- ընդգծեց Հարությունյանը։
«Ձերբակալման արձանագրության մեջ նշված է, որ ականատեսն ուղղակի մատնացույց է անում Չալաբյանին, սակայն առերսման ժամանակ նա հետ է կանգնել իր ցուցմունքից։ Նա նշել է՝ մինչ այս պահը ես մտածում էի, որ Չալաբյանն է կանգնած այս ամենի հետեւում, բայց ես համոզվեցի, որ այդ մարդն այս ամենի մեջ չկա։ Դրանից հետո վարույթ իրականացնող մարմինը տպավորություն ստեղծեց, թե վկան խաչաձեւ հարցաքննության ժամանակ մատնացույց է արել Ավետիք Չալաբյանին»,- հավելեց պաշտպանը։
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը
Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը