ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մայիսի 17-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 17-ին, ժամը 15։30-ին Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 16։00-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է Միջազգայնագետ, տնտեսագետ Լևոն Մնացականյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 12։30-ին Հայելի ակումբի հյուրն է Ազատագրական շարժման անդամ Վազգեն Պետրոսյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 16-ին, ժամը 11։30-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 15։00-ին Հայելի ակումբի հյուրն է Ոստիկանության գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանը:Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 14։30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 14։00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Շահե Աճեմյանը։ Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ
Մայիսի 13-ին, ժամը 16։30-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներ, ՀՀ ամբողջ տարածքում սկսված բողոքի ակցիաներ