Երեք ամիս է՝ նույնիսկ կամակատար բարձրաստիճան զինվորականներից չի հաջողվում ընտրել առավել «հուսալիին»՝ ԳՇ պետ կարգելու համար

Ուղիղ մեկ տարի է, ինչ առնվազն չորս ուղղությամբ՝ Գեղարքունիքում՝ Վերին Շորժայի եւ Կութի, Սյունիքում՝ Ներքին Հանդի, Ծավի եւ Սեւ լճի, հայաստանյան տարածքից տասնյակ քառակուսի կիլոմետրեր թշնամական զավթման տակ են, իսկ մեր զինուժը՝ հանցավոր անգործության մատնված։ Դա տեղի ունեցավ պաշտպանության նախկին նախարար, Զինված ուժերում «ռեստորանային գեներալ» անունն ստացած, ներկայումս էլ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի անհոգ կյանք վարող Վաղարշակ Հարությունյանի կառավարման օրոք եւ նրա անմիջական թողտվությամբ։ Անպատիժ մնացած այս ագրեսիայի կարեւոր պատասխանատուներից է նաեւ խորհրդարանի գլխադասային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը, մինչեւ Փաշինյանի կուսակցի նշանակումը նախարարի պաշտոնում, պաշտպանական գերատեսչությունն ամբողջապես իր վերահսկողության ներքո էր առել։ Հարութունյանից հետո եւս երկու նախարար փոխվեց, մինչդեռ այդ սողացող օկուպացիային ոչ միայն վերջ չդրվեց, ճիշտ հակառակը՝ այն շարունակվում ու խորանում է։

Մեր երկրի Զինված ուժերում եւ առհասարակ բոլոր տիպի զորքերում ուսադիրներ ստանալիս ասում են՝ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», եւ ոչ թե, օրինակ՝ «օրվա իշխանությանը»։ Սա ենթադրում է, որ առնվազն ենթասպայական անձնակազմից սկսած՝ բոլոր ուսադիրավորները պետք է անձնական պատասխանատվություն զգան երկրի սահմանների անխախտելիության պահպանման հարցում, բայց նախեւառաջ՝ սեփական զավակների ապագայի հանդեպ։
Նույնը վերաբերում է ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին առհասարակ։ Վերջին մեկուկես տարում համակարգը լքած հատուկենտ ոստիկանները, սպաներն այսօր բացճակատ քայլում են Երեւանի Ֆրանսիայի հրապարակում՝ վստահ, որ իրենց երեխաների առջեւ խիղճը հանգիստ է, երկրին չեն դավաճանել։ Ցավոք, այդ գիտակցումը ցածր եւ միջին սպայական օղակի ընդամենը մի քանի տասնյակ ներկայացուցիչ ունեցավ, մինչդեռ էականը համակարգի ղեկավարության շրջանում այդ մտայնության առկայությունն է ու իրենց իրական առաքելության գիտակցումը, քանի դեռ ուշ չէ։

Հարկ չկա մի ավելորդ անգամ ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի տիրապետում Զինված ուժերի կամ ոստիկանության համակարգերի կառավարման առանձնահատկություններին, նա անգամ ոլորտային օրենսդրությունից տեղյակ չէ։ Օրինակ, քչերը գիտեն, որ վարչապետը ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին ազատելու առաջարկի իրավունք օրենսդրորեն չունի։ Նա կարող է նախագահին ընդամենն առաջարկել նշանակել Գլխավոր շտաբի պետ, բայց ոչ մի դեպքում՝ ազատել։ ԳՇ պետը նշանակվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետով՝ հինգ տարով, հետեւաբար՝ նրա լիազորությունները դադարում են հնգամյա ժամկետի ավարտին։ Որեւէ իրավական հիմք չկա քաղաքական հայեցողությամբ ազատելու Գլխավոր շտաբի պետին, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման չորս տարում լույսի արագությամբ փոխված ԳՇ չորս պետերից որեւէ մեկն օբյեկտիվ պատճառներով չի հասցրել անգամ ամբողջապես իրականացնել իր կանոնադրական խնդիրները։

Ի վերջո, Գլխավոր շտաբի պետը Զինված ուժերի բարձրագույն հրամանատարն է, զորային օղակի հիմնական պատասխանատուն, եւ նրա պաշտոնավարման ժամկետը սահմանադիրը սահմանել է հինգ տարի, որպեսզի նա հասցնի ամբողջ ծավալով իրացնել իր օրենսդրական գործառույթները։ Ի տարբերություն պաշտպանության նախարարի՝ ԳՇ պետը չպետք է կախյալ լինի քաղաքական իրավիճակի փոփոխությունից կամ հնարավոր վերադասավորումներից։ Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ Գլխավոր շտաբի պետը՝ երկրի թիվ մեկ զինվորականը։ Եթե նույնիսկ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը վարչապետի սրտով չէ, նա պետք է հաշտվի իրողությունների հետ, քանի որ Զինված ուժերի առաջադրանքի բնույթը առանձնահատուկ է եւ ոչ քաղաքական։ Բայց փաստորեն՝ արդեն մոտ երեք ամիս է՝ նույնիսկ կամակատար բարձրաստիճան զինվորականներից չի հաջողվում ընտրել առավել «հուսալիին»՝ ԳՇ պետ կարգելու համար։
Դավիթ Սարգսյան

 

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am