Արցախի դեմ ագրեսիային մասնակցելու համար Ալիեւի կողմից պարգեւատրված ավագ լեյտենանտը մահացել է հենց Ֆիզուլիում
Ադրբեջանում մահացել է Արցախի դեմ սանձազերծած պատերազմի եւս մեկ մասնակից։ Report-ի հաղորդմամբ՝ ավագ լեյտենանտը մահացել է Ֆիզուլի:ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով
Hyundai եւ ВАЗ մակնիշի ավտոմեքենաների բախվելու հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Զահիդ Սալիմովը, եւս երկուսն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նա նախորդ տարի Ալիեւի կողմից պարգեւատրվել էր՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։