«ՀայՓոստ»-ի շենքը ոստիկանները որպես պահեստ են օգտագործում․ Yerevan Today

Հանրապետության հրապարակում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքը ոստիկանները որպես պահեստ են օգտագործում։ Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները պահեստ դարձած շինությունից մեծ քանակությամբ սնունդ, քաղցրավենիք, ծխախոտ, ջրեր ստանում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։ Հաշվի առնելով, որ այս օրերին «Դիմադրության» շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացնում, իսկ իշխանությունն էլ Երևանում է կենտրոնացրել ոչ միայն ոստիկանության քաղաքային ստորաբաժանումներին, այլ նաև տարբեր մարզերում ծառայող ոստիկաններին, ըստ երևույթին` նրանց սնվելու և այլ կարիքների համար է կազմակերպվել, նման «դաշտային» բաշխումները։

Եթե այդ ամենն արվում է ոստիկանության ղեկավարության ցուցումով, հարց է առաջանում` ինչո՞ւ են ոստիկանները սնվում քաղցրավենիքով: Մյուս հարցն էլ, որ առաջացավ, ո՞ւմ միջոցներով են սնվում, ստանում ծխախոտ և այլն կառավարության շենքը և հարակից տարածքները հսկող մեծաքանակ ոստիկանները, որոնք վերջին օրերին, անհնազանդության ակցիաների ժամանակ հաճախ ոչ իրավաչափ և ոչ համարժեք ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։


Yerevan.Today-ը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ի՞նչ սնունդ է, ովքե՞ր են հատկացրել, ի՞նչ միջոցներից, պետգնո՞ւմ է, թե՞ նվիրատվություն արտադրողից։ Եթե ոստիկանության պետբյուջեով հատկացված միջոցներից է, ապա ի՞նչ որոշում է, հրաման և այլն։

Մանրամասները՝ կայքում։

դիտվել է 675 անգամ
Լրահոս
«Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների օրը հայտնի է Բագրատ սրբազանն ուղիղ եթերով դիմեց ԱԱԾ տնօրենին Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. ՌՈ-ի բացահայտումը Երևանում 20-ամյա խմած վարորդը Mazda 5-ով կոտրել է էլեկտրասյունն ու բազալտե եզրաքարը. կան վիրավորներ Երկու տարբեր Փաշինյան՝ 2020 և 2023 թվականներին․ ուշագրավ տեսանյութ Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել Բագրատ Սրբազանը փակագծեր բացեց կուսակցությունների հետ հանդիպումից (video) Փաշինյանն ամեն ինչ մարսել է, բայց Բագրատ Սրբազանն ասաց՝ մեր պայքարը ոնց ենք տանելու (video) Դադար տեսնու՞մ եք այս Շարժումը թիրախ ունի ու դրա հարցը լուծվելու է․ Բագրատ Սրբազան (video) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են Ես պարտավոր եմ լինել Եկեղեցու, Սրբազանի կողքին. Ալլա Լևոնյան (video) Սարսափելի ծրագիր եք անում․ կիրանցին՝ Գնել Սանոսյանին (video) 24News -ի լրագրող Մերի Մանուկյանը տուժող է ճանաչվել. Ռուբեն Մելիքյան Թուրքին էլ անցնի, իմ տնից դուրս չեմ գալու․ Կիրանցում իրավիճակը լարվեց (video) ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում է Ես չեմ տեսնել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am