Արգելափակված պրոցես. Մոսկվային դուրս են մղում

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ Դուշանբեում եռակողմ բանակցություններ անցկացրեցին, ինչպես և նախօրոք ծրագրված էր: Նրանք քննարկել են եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, անդրադարձել են տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրին:

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, այդ թվում` հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը», - ասվում է ՀՀ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու: Ջեյհուն Բայրամովը ափսոսանք է հայտնել, որ «դեռևս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։
Եռակողմ հանդիպումից առաջ կայացել էր Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ նախատեսվող եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Միրզոյանն ու Բայրամովը հստակ խոսել են խնդիրների առկայության մասին, մեկը՝ գերիների վերադարձի, մյուսը՝ «տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում» առաջընթացի բացակայության մասով։

Այսինքն, թեև բոլորը խոսում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, միևնույն է՝ սայլը տեղի չի շարժվում:

Մոսկվայի դերակատարությունն էլ՝ եռակողմ բանակցություններում պահպանել ազդեցությունը կողմերի վրա՝ կամաց-կամաց նվազում է: Իր հերթին ԵՄ-ն էլ իր կողմն է ցանկանում քաշել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունները:

«Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար»,- այսպես են արձագանքել ԵԱՀԿ քարտուղարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցին։

Տարիներ շարունակ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող կառույցից հետաքրքրվել էինք՝ երբ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում եռանախագահության մանդատը, իսկ միջնորդների միջև վիթխարի հակասություններ կան, տեսնո՞ւմ են արդյոք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկար։

Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի համանախագահները առանձին-առանձին են այցելում Հայաստան։ ԵԱՀԿ-ից, սակայն, չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում արված Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրաժարվել են Ռուսաստանի հետ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբում։ «ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի առնչությամբ Ֆրանսիային կամ ԱՄՆ-ին վերաբերող հայտարարությունները», - ասված է պատասխանում։

ԵԱՀԿ-ից նաև չեն հստակեցրել՝ ի՞նչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ «Համանախագահող երկրները, ինչպես և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Հայաստանը և Ադրբեջանը՝ որպես ԵԱՀԿ-ի անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել՝ թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա», - նշել են ԵԱՀԿ քարտուղարությունից։

Հիշենենք, որ Իգոր Խովաևը ապրիլի կեսին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ։ Ինչպես ԵԱՀԿ քարտուղարությունից են նշել՝ Ռուսաստանը նոր համանախագահի առաջադրման մասին չի տեղեկացրել․ - «Ուստի մեր ըմբռնումն այն է, որ դեսպան Խովաևն է շարունակում մնալ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4430 անգամ
Լրահոս
Մարզային այցերը չեն օգնել, իշխանությունները հետ են կանգնել արտահերթ ընտրության մտքից Կրոկուսի վրա հարձակումից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ ստանալու իրենց խոստացված պարգևը Ի՞նչ է հեռարձակվելու «ՌՏՌ»-ի արգելափակված հաղորդումների փոխարեն Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հալաբյան փողոցում փոսի պատճառով իրար են բախվել «Ford»-ն ու «Toyota»-ն․ վերջինը գլխիվայր շուռ է եկել Երևանում 16-ամյա անչափահասների վիճաբանության ժամանակ նրանից մեկը դանակահարել է մյուսին․ մանրամասներ Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ Հայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետ Մարդիկ մտածում են միայն ապրելու մասին, քանի որ վաղը ապրելը ևս կարող է անհնար դառնալ․ Հոխիկյան ԱՆԻՖ․ 4 մլրդ դրամ աշխատավարձերին և զրո հաշվետվողականություն․ Civilnet.am Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել․ Մայր Աթոռ Միութենական պետությանն անդամակցելու հարց երբեք չի քննարկվել. ՀՀ–ում ՌԴ դեսպան «Պաշտպանն անընդհատ հերոսացնում է նրան». Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում Շղթայական ավտովթար՝ Երևանում, բախվել է 4 մեքենա Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել «Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը»․ Հուլուսի Աքար Որտե՞ղ է գտնվել մինչ 2020-21 թթ. օրենքում հիշվող Ասկիպարա գյուղը. 30 օր՝ պարզելու համար Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքով մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց ռեկտոր Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am