Վարկ ես վերցնում, պետության պարտքն ավելացնես, որ ի՞նչ անես

Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոր վարկ վերցնել՝ նախարարությունների և պետական այլ կառույցների աշխատանքի բարեփոխման նպատակով։
Առաջ անցնելով նշենք, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ամբողջ ուժով քննադատում էր նախկին իշխանություններին՝ այս կարգի վարկեր վերցնելու համար։ Այս մասին առավել հանգամանալից քիչ անց։
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի՝ ՎԶՄԲ-ի միջև 2022թ. մարտի 15-ին և մարտի 18-ին ստորագրեվել է «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 26 մլն 500 հազար եվրո գումարի չափով:
Վարկային համաձայնագրին կառավարությունը հավանություն կտա մայիսի 13-ի նիստում, ի թիվս երեք տասնյակ այլ չզեկուցվող հարցերի։
<<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։>>,- նշվում է համաձայնագրի հիմնավորման մեջ։
Վարկային միջոցներով նախատեսվում է քաղաքացիական ծառայության համակարգի փոփոխություններ, մասնավորապես նոր ծառայության՝ ավագ գործադիր կորպուսի ներդրում։
Նշվում է նաև, որ կընդլայնվեն պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները, մասնավորապես հարկային վարչարարության համակարգը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների հասանելիություն։
Նախատեսվում է նաև ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմներ,
պետական տվյալների կառավարման միասնական կենտրոնի հիմնում և այլն։
Քանի որ վարկային նոր համաձայնագրի կնքումը պետական բյուջեի համար նոր պարտավորություն է ենթադրում՝ պետք է անպայման հարցնել Փաշինյանին՝ ինչքան կարելի է վարկեր վերցնել ու լափել։
Ինքը՝ Փաշինյանը հենց այդպես կվարվեր, եթե այս վարկային համաձայնագիրը կնքվեր օրինակ 2017 թվականին։
«Բոլոր հիմքերը կան պնդելու, որ ՀՀ-ն ընկել է ոչ թե վարկային տեմպի, այլ՝ վարկային տենդի՝ լիխարադկայի մեջ, եւ իրավիճակը դուրս է գալիս նրա վերահսկողությունից»։ Սա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ԱԺ ամբիոնից արած հայտարարությունն է՝ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին, երբ խորհրդարանը քննարկում էր հերթական վարկային համաձայնագրի վավերացման հարցը։
Ժամանակին Փաշինյանը դեմ է քվեարկել վարկային բոլոր համաձայնագրերին։ Հիմա, փաստորեն, նա ա նում է բոլոր այն քայլերը, որոնց ժամանակին դեմ էր։
Դե իսկ կառավարման որակի բարեալավումը կապել վարկի հետ, մեղմ ասած, համոզիչ չէ։
Հայկ Դավթյան