Գաղտնազերծումներ` Ալիևի ստի ու կեղծիքի մասին. Ինչո՞ւ եք հանդիպում, պայմանավորվում, էդ դեպքում

ԱՄՆ-ի պետքարտուղարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հայ-ադրբեջանական գործընթացում «վերջին դրական իմպուլսը» և այդ երկրում մնացող հայ գերիների ազատ արձակման հարցը: «Այսօր զրուցեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում վերջին դրական իմպուլսին», - գրել է Էնթոնի Բլինքենը Թվիթերում:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը քննարկել են «վերջին դրական առաջընթացը և հետագա կոնկրետ քայլերը Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, այդ թվում՝ սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացումը և մնացյալ հայ պահվող անձանց ազատ արձակումը»: Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստակամ է օգնելու՝ ներգրավվելով երկկողմանիորեն և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր դերի միջոցով, օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»:

Իր հերթին Փաշինյանը, որը պաշտոնական այցով Նիդերլանդների Թագավորությունում էր, Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդիպմանն ասել է, որ Բաքվի կողմից ստեղծվող տպավորությունը, թե սեղանին միայն իրենց առաջարկներն են լինելու, հակասում է պայմանավորվածությանը...

Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե խաղաղության բանակցությունների սեղանին լինելու են միայն Բաքվի առաջարկները, սակայն դա հակասում է ձեռք բերված պայմանավորվածությանը. «Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպման ընթացքում ինքն Ալիևին հայտնել է, որ Բաքվի 5 առաջարկները Երևանի համար ընդունելի են, սակայն չեն ներառում բոլոր կարևոր հարցերը. «Դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը»:

Նիդերլանդներում այս հանդիպման ընթացքում Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից այլ մանրամասներ ևս գաղտնազերծեց։ Ըստ նրա` Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Առնվազն 38 գերեվարված անձինք շարունակում են մնալ Ադրբեջանում, և փորձ է արվում անընդհատ տարբեր թեմաներով առևտրի առարկա դարձնել այդ գործընթացը, իմիջիայլոց ասեմ` վերջին անգամ հենց Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչև օրս դա տեղի չի ունեցել: Խաղաղության մասին խոսել` արհամարհելով հարցի հումանիտար կողմը, մենք գործնականում դա ցույց ենք տվել և ներսում շատ լուրջ քննադատության ենք արժանացել, թե ինչու եք դուք քարտեզները տալիս»:

Երևանը դատապարտելի է համարում մարդկանց քաղաքական նպատակներով օգտագործելը, ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ հենց այդպես վարվեց Բաքուն, երբ փորձեց գերիներին դարձնել առևտրի առարկա՝ ստանալու ականապատ դաշտերի քարտեզները. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին` հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»:

Այս ամենով հանդերձ, Ալիևի, այսպես ասած՝ խաբող, կեղծ դիրքորոշումներ արտահայտելու բնույթը ներկայացնելով, այնուամենայնիվ, Փաշինյանն իր գծից չի շեղվում...

Նա հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ արտաքին գործերի նախարարները հանդիպումը: Ապրիլի 25-ին Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել, հաղորդվեց, որ համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը:

Փաշինյանը վերահաստատել է խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը` համոզմունք հայտնելով, որ ճիշտ ճանապարհով են ընթանում: Միաժամանակ նա անդրադարձել է ադրբեջանական կողմից վերջին օրերին հնչող հայտարարություններին` խաղաղության բանակցություններ սկսելու առաջարկներին առնչվող:

«Այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում, և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումը, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների», - նկատել է Փաշինյանը:

Իսկ ո՞վ է մեղավոր, որ Ալիևը չի պահում պայմանավորվածությունները, երբ նույնիսկ դրանք չեն ընդունվում: Այսինքն, դու բանակցում ես մի մարդու հետ, որը երրորդ կողմի ներկայությամբ տալիս է խոստումներ, ապա չի իրականացնում դրանք:

Ում համար պարզ չէ, որ նա այդպես է վարվելու իր բոլոր տված խոստումների և ձեռքբերված պայմանավորվածությունների հարցում:

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էր ասել, թե Երևանից ստացած փաստաթղթում նշվում է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից: Ընդգծվում է, որ խաղաղության պայմանագիրը պետք է համահունչ լինի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ելույթում շեշտել է, որ ի սկզբանե նշել են, որ ադրբեջանական կողմի առաջարկներում, որ ներկայացվել են փետրվար-մարտին, սկզբունքորեն դեմ չեն եղել, սակայն լրացրել են այդ հարաբերությունների օրակարգը: «Որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը», - հավելեց նա: Ըստ Փաշինյանի` պատերազմից կամ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս լուծված է:
«Եթե մեկ բառով ձևակերպելու լինենք այդ քաղաքականությունը, այդ քաղաքականությունը հետևյալն է՝ Ղարաբաղն առանց հայերի: Ամեն ինչ արվում է, որպեսզի հայությունն Արցախում, Լեռնային Ղարաբաղում իր ներկայությունը համարի անհնարին: Եվ սա ասելով է նկատի առնվում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, սա ասելով նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղում հայ չի լինելու, Լեռնային Ղարաբաղի հայությունը ոչ մի իրավունք չի ունենալու, Լեռնային Ղարաբաղի հայության ինքնությունը ոչնչացվելու է և արմատախիլ է արվելու», - ընդգծեց նա:

Հայկական կողմի մոտեցումը Փաշինյանն այսպես ներկայացրեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ամենևին էլ հողային հարց չէ ինչպես փորձ էր անում ներկայացնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը իրավունքի հարց է, և մենք, մեր քաղաքականությունը և մեր ուղերձը միջազգային հանրությանը հենց դա է, որ մենք պիտի աշխատենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները լինեն պաշտպանված»:

Եթե Փաշինյանի համար պարզ է, որ Ալիևի քաղաքականությունը առաջ է մղվում՝ «Ղարաբաղ՝ առանց հայերի», հետաքրքիր է, ինչո՞ւ են հայկական կողմը այս կամ այն պայմանավորվածությունը ձեռք բերում: Թե՞ Փաշինյանի համար դեռևս պարզ չէ, որ Ալիևի համար նաև գոյություն ունի մեկ այլ սկզբունք՝ «Հայաստան՝ առանց հայերի»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3151 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am