Նոր մերժում ու ապտակ Ալիևից՝ Հայաստանի իշխանությանը

Հայաստանի իշխանություններն այդպես էլ համառորեն չհստակեցրեցին, թե ինչ պայմաններով են պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ...

Բաքուն սեփական հինգ առաջարկներն արդեն հրապարակել է, Երևանը՝ դեռ ոչ։

Երկրորդ ամիսն է Հայաստանի իշխանությունը չի հստակեցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ։ Բաքուն սեփական հինգ առաջարկները կետ առ կետ դեռ մարտին հրապարակել է, Երևանը՝ դեռ ոչ, ավելին՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անցյալ շաբաթ հայտնեց, թե Հայաստանն էլ 6 կետ է առաջարկել ու իբր կողմերի միջև արդեն կա փոխըմբռնում։

Պաշտոնական Երևանի հայտարարություններից, մինչդեռ հստակ չէ՝ հայկական կողմը բացառո՞ւմ է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Ընդդիմադիրները վստահ են, որ երբ Փաշինյանը խոսում էր կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին, հենց դա նկատի ուներ։

Բաքուն մի քանի օր լռեց, և ահա այսօր պարզ դարձավ, որ Արմեն Գրիգորյանի նշած «փոխըմբռնումը» չկա: Ադրբեջանն անտեսում է Հայաստանի ավելացրած կետերը գալիք բանակցությունների օրակարգում, այսօր ասել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը, որը հարկ է համարել հիշեցնել, որ ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների՝ հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին և սահմանագծման գործընթացին։ Խալաֆ Խալաֆովը նշել է, որ խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։

Գումարած այս «նորությանը» Ադրբեջանի արտգործնախարարն էլ իր հերթին այսօր հայտնել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովի կազմի շուրջ...

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և անվտանգության համատեղ հանձնաժողովի կազմի շուրջ։

«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել։ Հաշվի առնելով սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այն ղեկավարվի ավելի բարձր մակարդակով։ Ադրբեջանական կողմի առաջարկն այն էր, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարողը լինի փոխվարչապետի մակարդակով», - ասել է նա։

Բայրամովի խոսքով՝ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ։ «Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին հանդիպումը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք հանդիպմանը», - հավելել է արտգործնախարարը։

Բաքվից, այսպիսով, հերթական մերժման մասին լուր ստացանք: Ավելին՝ Ալիևի իշխանություններն ասացին Փաշինյանի իշխանությանը, որ իրենց հետ պետք է բանակցեն իրենց սեփական օրակարգով ու իրենց սեփական սկզբունքներով:

Այս լեզվով խոսում Ալիևը Փաշինյանի իշխանության հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3233 անգամ
Լրահոս
«Թքել եմ Նիկոլի ու իրա կնգա երեսին»․ առևտրական պապիկ (video) Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am