2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար․ Hetq.am

Արցախի Հանրապետությունը, որի անվտանգության երաշխավորը թղթի վրա եւ իրական կյանքում Հայաստանն էր, վերջինիս ղեկին էլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, 2020 թ. 44-օրյա պատերազմում կորցրեց Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշիի, Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանները՝ մասամբ, այդ թվում՝ Շուշի եւ Հադրութ քաղաքները, նոյեմբերի 9-ի փաստաթղթով էլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնեց նախկին ԼՂԻՄ-ին հարակից շրջանները (Աղդամ, Քելբաջար, Լաչին, որորնցից բացի՝ պատերազմում թշնամին գրավել էր Ֆիզուլին եւ Ջաբրայիլը, ինչպես նաեւ Զանգելանի ու Ղուբաթլուի մեծ մասը, իսկ մնացած փոքր մասից հայկական ուժերը հետ քաշվեցին 2020-ի դեկտեմբերին՝ համաձայն բանավոր պայմանավորվածության), որոնք ազատագրվել էին 1990-ականներին ու դարձել Արցախի Հանրապետության բաղկացուցիչ:

Hetq.am-ը գրում է, որ 2021-ի մայիսի 12-ին, օգտվելով 44-օրյա պատերազմում պարտություն կրած կառավարության ղեկին գտնվող Փաշինյանի իշխանության թողտվությունից, ադրբեջանական զինված խմբավորումներն առանց կրակոցի գրավեցին ՀՀ սուվերեն տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում գտնվող մի շարք ռազմավարական բարձունքներ՝ զենքի սպառնալիքով, ֆիզիկական ուժով եւ հայհոյանքներով իրենց վատ կահավորված մարտական հենակետերից քշելով-հեռացնելով հայ դիրքապահներին․

Միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։

3200 հեկտարը հավասար է 4482 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսիք ունեն Երեւանի «Հրազդան» եւ «Հանրապետական» ստադիոնները։

Օգտվելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզից, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից՝ «Հետքը» չափել է 2021-ի գարնանը թշնամու օկուպացրած ՀՀ տարածքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից» Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է BBC. Ի՞նչ է սպասվում Իրանին նախագահ Ռաիսիի մահից հետո Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան Վթար` Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 21-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Ռայիսիի ուղղաթիռը ազդանշաններ չի տվել․ թուրք նախարար «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ Երևանի կապույտ մզկիթում կլինի հոգեհանգստի արարողություն Իրանի նախագահի մահվան առեղծվածն ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել. Hetq.am Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am