Ընդդիմությունը փողոցում է. Թուրքերն ասում են՝ «հայերի հետ համաձայնություն կա», Պուտինն ու Էրդողանը կբանակցեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել էր, որ պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։ «Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ», մասնավորապես նշել է նա:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, թե հանդիպման ընթացքում խոսելու են առաջիկայում արվելիք քայլերի մասին։ Չավուշօղլուն պնդել է, թե հայերի հետ համաձայնություն կա հայ-թուրքական սահմանի ճշգրտման մասին։ Նա հիշեցրել է, որ օրինակ Ադրբեջանի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն է ձեռք բերվել։

Այսպես, Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական սահմանի ճշտման հարցով հանձնաժողով ստեղծելու հնարավորության մասին, նա անդրադարձել է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի շրջանակներում կայանալիք հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպմանը, և նրա խոսքով՝ հատուկ ներկայացուցիչները Վիեննայում կայանալիք 3-րդ հանդիպմանը նույնպես քննարկվելու են տարբեր քայլեր, որոնք կարող են իրականացվել առաջիկա գործընթացում։ «Սահմանը նորից ճշտելու հարցում պայմանավորվածություն կար։ Դա ինչպե՞ս է արվելու։ Օրինակ, համատեղ հանձնաժողո՞վ է ստեղծվելու։ (Նրանք) Ադրբեջանի հետ համատեղ հանձնաժողով ստեղծելու որոշում են կայացրել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա խոսել է նաև Ուրուգվայում իր կողմից «Գորշ գայլերի» աջ ծայրահեղական կազմակերպության ժեստի ցուցադրման թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Չավուշօղլուն այս թեմայով մասնավորապես ասել է. «Նրանք վստահեցրեցին մեր դեսպանին, որ մեր շենքի բացման ժամանակ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ դրա առջև։ Սխալ էր այնտեղ խմբի մոտենալը թույլ տալն այն դեպքում, երբ խոսք էին տվել։ Իսկապես, ցուցարարները տգեղ վարմունք դրսևորեցին։

Անընդունելի այդ տգեղ վարմունքից հետո մենք էլ մեր անհրաժեշտ պատասխանը տվեցինք։ Մեր արած շարժումը ո՛չ Ուրուգվայի իշխանություններին, ո՛չ Ուրուգվայի ժողովրդին, ո'չ էլ ցուցարարներին ուղղված վիրավորանք չէ։ Այդ իսկ պատճառով անտեղի է, որ նրանք մեզ մեղադրում են։ Մենք ասացինք, որ պետք է նայենք ապագային։ Թուրքիայի արտգործնախարարը վստահեցրել է, որ իրենք որևէ խնդիր չունեն Ուրուգվայի հետ և ցանկանում են նոր լիցք հաղորդեն երկկողմ հարաբերություններին։

Այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարարը երեկ խոսեց այն մասին, թե հայերի հետ համաձայնություն կա հայ-թուրքական սահմանի ճշգրտման մասին, ժամեր անց՝ պաշտոնական Երևանը հերքեց. ՀՀ ԱԳՆ-ն հաղորդեց՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, ԱԳՆ-ից տեղեկացրեցին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Այսինքն, Հայաստանի հասարակությունն այսպես օրը-մեջ սկզբունքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններից տեղեկանալո՞ւ է, թե Փաշինյանի իշխանության հետ ի՞նչ համաձայնությունների՞ են եկել...

Ի դեպ, այս շաբաթ Էրդողանն ու Պուտինն ակնկալվում է, որ բանակցություններ կվարեն: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս շաբաթ հեռախոսազրույց է նախատեսում ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա հույս է հայտնել, որ Անկարայում կամ Ստամբուլում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։

Արդյոք Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան թեմաները, առայժմ հստակ չէ, պաշտոնապես ոչինչ չի ասվում, բայց կարելի է ենթադրել, որ նման կարևոր փուլում, երբ Հայաստանում ընդդիմությունը փողոցում է՝ չի բացառվում, որ Պուտինն ու Էրդողանը քննարկեն այդ հարցը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3488 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am