Եվրոպան հետողորմյա է անում․ կլինե՞ն սանկցիաներից հրաժարվողներ

 

Հունգարիան և Մոլդովան ռուսական գազի դիմաց կվճարեն ռուբլով։
RBC-ի փոխանցմամբ CNN-ի հետ զրույցում Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իրենք այլ ելք չունեն, քան ընդունել Կրեմլի պահանջը։
Հունգարիան կօգտագործի Ռուսաստանի կողմից առաջարկած սխեման՝ գազի գնի վճարման հաշվարկների համար։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը չունի այլընտրանքային աղբյուրներ և մատակարարման այլ ուղիներ, որոնք հնարավորություն կտան առաջիկա մի քանի տարիներին հրաժարվել ռուսական էներգակիրների ներմուծումից։
«Հունգարիայի գազի 85 տոկոսը ստանում ենք Ռուսաստանից, նավթի մատակարարումների 65 տոկոսը ևս Ռուսաստանից է գալիս։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դա որոշվում է ենթակառուցվածքով։ Դա հաճույքի համար չէ, մենք չենք ընտրել այս իրավիճակը»,- նշել է Սիյարտոն։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նախօրեին Jurnal TV-ի եթերում հայտարարել է, որ իրենք շահագրգռված են շարունակել գազ գնել «Գազպրոմ»-ից, քանի որ այլընտրանքային շուկաներից դրա ձեռք բերումը շատ ավելի թանկ կարժենա։

«Եթե խոսենք այլընտրանքի մասին, ապա մենք ունենք տեխնիկական ուղիներ, բայց դեռ պետք է գտնել մատակարար, որը կառաջարկի միջնաժամկետ պայմանագիր։ Էլեկտրաէներգիայի հետ կապված վիճակն էլ ավելի բարդ է, կառավարությունը մրցույթ է հայտարարել այն գնելու համար, բայց առաջարկները չեն բավարարում մեզ, քանի որ դրանք շատ թանկ են»,- ասել է Մոլդովայի ղեկավարը՝ ընդգծելով, որ երկիրը «շատ ծանր վիճակում է»։
Գերմանական Wintershall Dea նավթագազային ընկերության ղեկավար Մարիո Մեhրենը նույնպես հայտարարել է, որ իրենք առայժմ չեն կարող հրաժարվել ռուսական գազից։ Չնայած նա հայտարարել է նաև, որ Ռուսաստանը հատել է կարմիր գծերը և ուկրաինական պատերազմով ավարտվում է ռուս-գերմանական տնտեսական համագործակցության դարաշրջանը։ Այնուամենայնիվ՝ Մեհրենը պարզաբանել է, որ ռուսաստանյան գազը կարող է փոխարինվել, բայց դա արագ տեղի չի ունենա, ինչպես բազմիցս ասել է Գերմանիայի կառավարությունը։ Wintershall-ը պատասխանատու է Եվրոպայում էներգետիկ ոլորտի և իր աշխատակիցների համար, ուստի ղեկավարությունը որոշել է շարունակել մասնակցել Ռուսաստանում գործող նախագծերին:

Ընկերությունն իր գործունեությունը կկենտրոնացնի Ռուսաստանից դուրս սեփական պորտֆոլիոյի ամրապնդման եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա, սակայն դրա համար ժամանակ կպահանջվի։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ռուսական գազի մատակարար «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է Բուլղարիայի և Լեհաստանի գազի մատակարարումը։
Փաստացի Եվրոպան հետողորմյա է անում՝ հրաժարվելով նախապես արված իր պատժամիջոցային քայլերից։
Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանություն է տվել օրենսդրական մի նախաձեռնության, որի ընդունման դեպքում ԱՄՆ իշխանությունները Կիևեին կփոխանցեն Ռուսաստանի սառեցված ակտիվները՝ որպես լրացուցիչ օգնություն պատերազմի մեջ գտնվող Ուկարինային։

Հայկ Դավթյան

դիտվել է 4242 անգամ
Լրահոս
Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am