Փաշինյանը նորից մանիպուլյացիա է արել կառավարությունում

 

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հրապարակված հաշվետվության՝ ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 99.6%-ով՝ կազմելով 1,683.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 97.8%-ով՝ կազմելով 2,004.3 մլրդ դրամ:
Ինչպես նշել է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը, 2021-ը մեկնարկել է լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմով և քովիդի համավարակով ի հայտ եկած սոցիալ-տնտեսական անորոշություններով: Հարկաբյուջետային, դրամավարկային և տնտեսական քաղաքականությունների համադրման արդյունքում 2021 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7 տոկոս՝ կանխատեսված 3,2-ի դիմաց: Փոխնախարարը նշել է, որ 2021-ի բարելավվել է հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը, որը նախորդ տարվա համեմատ աճել է 14,5 տոկոսով: Արդյունքում՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվել է 0.3 տոկոսով, հասնելով պատմական ամենաբարձր մակարդակի՝ 22,7 տոկոս:
Դատելով ցուցանիշներից՝ պատմական ամենաբարձր մակարդակին է հասել նաև գների աճը․ 2021 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 7.7%՝ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի նպատակային՝ 4 % ցուցանիշը: Տարվա ընթացքում, հաշվի առնելով ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%:

Գնահատելով նախորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես շեշտել և առանձնացրել է երկու կարևոր ցուցանիշ. առաջին՝ ճգնաժամային տարում նախնական պլանի նկատմամբ 147 մլրդ դրամով գերակատարվել են բյուջեի եկամուտները և երկրորդ՝ նախնական պլանի նկատմամբ կապիտալ ծախսերն 100 տոկոսով իրականացվել են:
Փաշինյանն, այստեղ, իհարկե, ազնիվ չէ, որովհետև եթե բյուջեի եկամուտները
147 մլրդ դրամով գերակատարվել են, ապա ինչպե՞ս է, որ ըստ ֆիննախի հրապարակած կատարողականի՝ եկամուտների գծով ցուցանիշներն ապահովվել են 99.6%-ով։ Գերակատարման դեպքում, բյուջեի կատարողականում ևս եկամուտների հավելյալ հավաքագրում պետք է արձանագրվեր։ Կամ էլ պետք է նշվեր, թե եկամուտների որ տողում է եղել ընդգծված թերակատարում, որի պատճառով հարկային հավելյալ մուտքերն անգամ եկամտային մասի գերակա,տարում չեն ապահովել։
Փաշինյանն անկեղծ չէ նաև կապիտած ծախսերի հարցում․ 2021 թվականին իրականացված կապիտալ ծրագրերի մեծ մասը 2020 թվականին հայտնի պատճառներով կիսատ ու անավարտ մնացած աշխատանքներն են։ Հետևաբար, երբ խոսվում է 100 տոկոս իրականացման մասին, ազնվորեն պետք է ասվի նաև, որ դրանք մի տարի առաջվա չկատարված ծրագրերն են։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3416 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am