Ալիևն իրեն իրավունք է վերապահում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին

 

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղյան կարգավորման ոչ մի նախագիծ, անգամ նախագծի սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ: <<Կրկնում եմ՝ ոչ մի անգամ նման նախագիծ կամ նույնիսկ սևագիր չի եղել>>,- հայտարարեց նա՝ արձագանքելով այն մտավախություններին, թե Փաշինյանը պատրաստվում է ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ՝ Արցախը վերջնականապես հանձնելով Ադրբեջանին։
<<Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը, ըստ էության, իրականություն դարձած կլիներ:
Մենք, ընդհակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ: Առանց խաղաղության, հարգելի գործընկերներ, սա հնարավոր չէ>>,- հայտարարեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող թղթի բովանդակությանը հանրությունը ծանոթ է՝ դա Ադրբեջանի կողմից մեզ փոխանցված 5 կետանոց առաջարկն է:
Այդ առաջարկում, ինչպես հայտնի է, պահանջ է դրվում հայկական կողմի առջև ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի համար չամրագրելով որևէ կարգավիճակ։
Սրան զուգահեռ՝ Փաշինյանը նաև հայտարարում է, թե այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է <<Ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը>>: Այդ ուժերը, ըստ Փաշինյանի, Ազատության հրապարակում իր հեռացումը պահանջողներն են։

Զարմանալիորեն ճիշտ նույն օրը Ազատության հրապարակում հանուն Արցախի հայկական մնալու գաղափարի ներքո պայքարող ուժերի դեմ սինխրոնացված մեսիջներ են հնչել նաև Ալիևի կողմից։

«Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- օկուպացված Շուշիում աշխարհասփյուռ ադրբեջանցիների համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, որ սա Հայաստանի վերջին հնարավորությունն է:
«Հայաստանում երբեմն գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերը պետք է իմանան, որ սա Հայաստանի համար միակ ելքն է և գուցե վերջին հնարավորությունը: Հաշվի առնելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները, հայկական կողմը պետք է լավ գիտակցի, թե ինչի կհանգեցնի այդ քայլը», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ Հայաստանի ներկա իշխանությունը ընդունել է իր 5 կետանոց առաջարկը՝ այսպիսով պաշտոնապես հայտնելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանին որևէ տարածքային պահանջ չունի և հետագայում էլ չի ունենա:
«Մենք մտադիր ենք բանակցել այս 5 սկզբունքների հիման վրա: Ներկայումս արտաքին գործերի նախարարները, երկու երկրների նախարարությունները աշխատանքային խմբեր են ձևավորում և կարծում եմ, որ մոտ ապագայում պետք է կոնկրետ բանակցություններ սկսել և կարիք չկա դրանք երկարաձգելու: Քանի որ հենց այդ 5 կետի հիման վրա է ստորագրվելու խաղաղության պայմանագիրը: Այդ պատճառով պայմանագրի տեքստը շուտով կարող է նախապատրաստվել, ստորագրվել և այսպիսով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող են կապեր հաստատվել, այդ թվում՝ դիվանագիտական», - ասել է նա:
Հատկանշական է, որ անգամ այսպիսի սպառնալիքներից հետո Ալիևը չի ասել, թե խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում Ադրբեջանը կճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Փաստացի առայժմ միայն շրջանառվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման թեզը։ Այսինքն՝ չկա որևէ երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանի երազած խաղաղության պայմանագրի ստորագրումից մի քանի օր անց Ադրբեջանը չի հարձակվի ՀՀ-ի վրա։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի հակահայ խաղաղության օրակարգը առ ոչինչ է, որովհետև պաշտոնական Բաքուն շատ բաց տեքստով հայտարարում է, որ ողջ Հայաստանն ադրբեջանական տարածք է՝ ներառյալ Երևանը։
Ուշադրության արժանի մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Ալիևն իրեն իրավունք է վերապահում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին և խնդիր ունի, ոչ թե ՀՀ ներկա իշխանության, այլ՝ ընդդիմության հետ։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ եթե Հայաստանի ներկա իշխանությունը հեռացվի՝ ինքն երբեք չի կարողանա Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի տարածք։ Պատահական չէ, որ նա իր մեծ եղբայր Թուրքիայի հետ միասին այդքան անթաքույց աջակցում է Փաշինյանի թիմին։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 746 անգամ
Լրահոս
«Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է…». Համբարյան «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին Ալե՛ն, եթե այդքան փխրուն ես, բա ասելիք չունե՞ս, երբ քեզ ասացին՝ «անբարոյականի վաստակ»․ Աննա Մկրտչյան (video) «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Արցախի ղեկավարների հարցազրույցները եթեր չեն գնացել Մենք իշխանություն ճանկռելու, գրկելու, կրծելու խնդիր չունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 191 Փաշինյանն այս անգամ էլ գնացել է գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հետևից․․․ խուզարկություններ են անում (video) Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում (video) Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այս ընթացքը կասեցնել չի ստացվի` անկախ նրանից, թե իշխանությունը դա ճնշելու ճանապարհին քաղբանտարկյսլների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառի. Տիգրան Աբրահամյան «Հիմա այս ի՞նչ եք դարձրել մեր երկիրը»․ Վարդան Ոսկանյան Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Կրկին մեղադրում են ՌԴ-ին Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Դժվարին որոշում եմ կայացրել. Վազգեն Ռշտունի Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am