Կրեմլը քավոր է կանգնում Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանին

 

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ Պուտինի հետ հանդիպումից հետո հրապարակվել է համատեղ հայտարարության ընդգրկուն տեքստ։
Շուրջ 30 կետանոց հայտարարության մեջ խոսովում է տարբեր ոլորտներում հայ-ռուսական համագործակցության խորացման մասին։ Այդ տեքստում անդրադարձ է արվում նաև Հայաստանի՝ Սյունիքի տարածքով նախանշվող նոր կոմունիկացիաների, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
Համատեղ հայտարարության 29-րդ կետում մասնավորապես նշվում է․ <<Ն.Վ.Փաշինյանը և Վ.Վ.Պուտինը ողջունեցին ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը>>։

Հայտարարության տեքստում խոսվում է նաև ռուս խաղաղապահների հետագա գործունեության մասին, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, սահմանազատման և հաղորդուղիների բացման մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը շեշտել են ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը:
<<Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։
Ն.Վ.Փաշինյանն և Վ.Վ.Պուտինը ընդգծեցին Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման կարևորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ:
Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում:
Կողմերը պայմանավորվեցին, համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Կողմերի հարցումով Ռուսասատանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ>>,- նշվում է հայտարարության մեջ:
Կրեմլն, այսպիսով, շեշտում է տարածաշրջանում իր ներկայությունը՝  վավերացնելով և ք Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանի քաղաքականությունը, որն ենթադրում է թուրքական ազդեցության շրջանակի ընդլայնում Հարավային Կովկասում՝ ի հաշիվ Հայաստանի։ Ռուսաստանը չի ուզում ձեռքերը լվանալ հայ-թուրքական հարաբերություններից՝ թերևս հասկանալով, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը անդառնալիորեն քայլում է դեպի Թուրքիա։ Նման իրավիճակում ավելի շահեկան է քավոր կանգնել գործարքին, քան թե հրաժարվել նրանից։
Արցախի կարգավիճակի հարցն այս փուլում Ռուսաստանի համար առաջնային չէ, իսկ Հայաստանի անունից բանակցող Նիկոլ Փաշինյանը չի կարողացել այդ թեմայով անգամ քննարկում ծավալել։ Այս պահին Ռուսաստանի առանցքային հետաքրքրությունը մեր տարածաշրջանում սեփական խաղաղապահ զորքի հետագա ներկայության ապահովումն է։ Մնացած հարցերը Կրեմլը գերադասել է թողնել հետոյին՝ որոնց միգուցե կանդրադառնա Ուկարինայի պատերազմի ավարտից հետո։

Իսկ թե ինչ է լինելու հայկական հարցի հետ՝ շարունակում է մնալ առավել մտահոգիչ, քան երբևէ եղել է։

Հայկ Դավթյան

դիտվել է 3741 անգամ
Լրահոս
Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ՇՏԱՊ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է (video) Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ Ցեղասպանության զոհերի հարգանքի լավագույն ձևը նոր ցեղաապանության բացառումն է և հայկական տարածքների` մեր հայրենիքի փրկությունը Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Միայն «դրսինները» Քոչվոր ադբեջանցիները մեզ դեռ պետք է անկլավ Բաքուն ու Սումգայիթը տան․ դերասանուհի Ալինա Մարտիրոսյան (video) Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին Ազատություն կամ մահ. չե՛մ լռելու, քրեական գործերից չե՛մ վախենում․ գնդապետ Միհրան Մախսուդյան (video) Իրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է» Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ գյուղերը փուլային տարբերակով հանձնելու եմ․ Սուրեն Պետրոսյան (video) «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Գյումրին ընդվզումների պատ կկազմի Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am