Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե խոստովանել է, որ զրկված է Արցախի անունից բանակցելու մանդատից

 

Արցախի ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ պատգամավոր Արթուր Մոսիյանը հրապարակել է ԱՀ ԱԺ հայտարարության տեքստը, որում, մասնավորապես նշվում է․ <<Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձեւավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ եւ հայության բոլոր հատվածների միջեւ նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։ Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը եւ պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, եւ դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։
Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաեւ դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլեւ արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։
Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար եւ վճռականորեն կանգնել Հայաստանի եւ Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։ ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարեւոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որեւէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։ ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ>>;
Այսպիսով՝ Արցախը զրկում է Նիկոլ Փաշինյանին Արցախի անունից բանակցություններ վարելու մանդատից։ Նիկոլ Փաշինյանը չի կարող արտահայտել արցախահայության և նրա իրավունքների գիտակցումն ունեցող ողջ հայ ժողովրդի կարծիքը, հետևաբար իրավունք չունի բանակցել և որևէ փաստաթուղթ ստորագրել։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ականջի օղ անել և հիշել 2018 թվականին իր արած այն արտահայտությունը, որն իրավունք չունի բանակցել Արցախի անունից։ Սա Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի արած ամենաճշմարիտ հայտարարությունն է։
Պետք է արձանագրել, որ անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև երբեք նման ջրբաժան չի եղել։ Արցախն ստիպված է հրապարակավ հրաժարվել Հայաստանի իշխանության արտաքին քաղքական կուրսից և դա բացառապես Նիկոլ Փաշինյանի վարած հակահայ և թրքամետ քաղաքականության հետևանք է, որի վերջնարդյունքը լինելու է Արցախից վերջնականապես հրաժարվելը և ի վերջո այն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելը։
Արցախը Հայաստանի համար ոչ թե բեռ է եղել, այլ վահան։ Արցախի խորհրդարանում հնչած այս գաղափարը հասու չէ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին, որոնք թուրքադրբեջանական տանդեմի հետ պայմանավորված հաջորդաբար հանձնելու են նաև Սյունիքը և ի վերջո ողջ Հայաստանը։
Քաղաքական ողջ էլիտան, խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է իր վրա վերցնել պատասխանատվություն և կանգնեցնել Փաշինյանին՝ զրկելով նրան բանակցությունների իրավունքից։ Որևէ խաղաղության պայմանագիր, որում չկա Արցախի ինքնորոշման մասին կետ, չի կարող ընդունելի լինել։
Խաղաղության օրակարգի միակ երաշխիքը բանակն ու ինքնապաշտպանությունն են, առանց որոնց Ադրբեջանը այսպես թե այնպես հարձակվելու է Հայաստանի վրա՝ Նիկոլ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից հաշված օրեր անց։
Համոզվելու համար պետք է ընդամենը դնել և լսել Ալիևի նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ ինքը շարունակելու է զինել իր բանակը և դրա համար ծախսերն ավելացնելու է այնքան, որքան պետք է։ Փաստորեն խաղաղության օրակարգը միայն Նիկոլ Փաշինյանի երզանքն է, իսկ Ալիևի երզանքը բանակի համար նոր զենքեր ձեռքբերելն է։ Իսկ թե հետագայում այդ զենքերն ում դեմ են օգտագործվելու, գիտեն անգամ Նիկոլի շունը, փոքրիկ Արփին ու ՀՀԿ-ի տատիկը։

Հայկ Դավթյան

դիտվել է 1694 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am