«Քավե՞լ» մեղքերը, թե՞ հակադրվել Մոսկվային

Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում, օրերս հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պնդելով, թե Արևմուտքը վեր է դասել Ռուսաստանի հետ տարաձայնությունները ղարաբաղյան խնդրի կարգավորումից։ «Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի, և ընդհանուր առմամբ՝ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը՝ դա նրանց ընտրությունն է», - նշել էր Լավրովը:

Ի՞նչն էր ուշագրավ, որ հենց նույն օրը Լավրովի հետ մամլո ասուլիսում՝ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը, մինչդեռ, չկիսեց ռուս գործընկերոջ հոռետեսական այս գնահատականն ու պնդեց, թե չնայած դժվարին աշխարհաքաղաքական իրադրությանը՝ եռանախագահության ձևաչափը վերջնականապես իր ուժը չի կորցրել. «Ես, ի դեպ, մի քիչ այլ նորություններ ունեմ։ Հաշվի առնելով շատ հստակ ազդակները, որոնք ստացել եմ մյուս համանախագահող երկրներից, ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով, ինչը, պետք է ասեմ, շատ է հուսադրում»։ Միրզոյանը կրկնեց նաև Երևանի դիրքորոշումը, թե համանախագահությունը պետք է աջակցի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներին։

Նկատենք, որ շաբաթներ առաջ Երևանն այս հարցով դիմել էր միջնորդներին, երեք երկրներից որևէ մեկը, սակայն, դեռևս այդ հարցին պաշտոնապես չի արձագանքել։ Արարատ Միրզոյանը շեշտեց՝ իր այցը Մոսկվա տեղի է ունենում մի փուլում, երբ երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում է լարված իրավիճակը Հարավային Կովկասում, Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։

Այսօր, ահա, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Երևանում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Ըստ հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության` կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Կողմերը մեկ անգամ ևս ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը, և սա այն դեպքում, երբ օրեր առաջ Միրզոյան-Լավրով հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի արտգործնախարարը կասկածի տակ էր դրել Ղարաբաղի հարցի լուծման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափի հետագա ճակատագիրը։

«Ես չգիտեմ՝ հետագա ինչ ճակատագիր է ունենալու այդ միջնորդական խումբը, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի ալիքի տակ՝ ձգտելով չեղարկել ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, չեղարկել են նաև Մինսկի խմբի եռանախագահությունը, հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձևաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել ղարաբաղյան խնդրի և, ընդհանուր առմամբ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերել տվյալ դեպքում հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է», - հայտարարել էր Լավրովը:

Եվ ահա Լավրովի այս հայտարարությունից երեք օր անց Հայաստան ժամանեց Ֆրանսիացի համանախագահը։ Ըստ ԱԳՆ-ի՝ արտգործնախարարի հետ հանդիպմանը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։

Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, հաղորդում է ԱԳՆ-ն: Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Իհարկե, այս մթնոլորտում, առանձնապես լավատես հնարավոր չէ լինել Մինսկի խմբի կենսունակության հարցում։ Մի կողմից, փաստ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց գոյություն չունի, փաստացի գոյություն չունի 44-օրյա պատերազմից հետո»: Դրա փլուզմանը նպաստել են թե՛ պաշտոնական Բաքուն՝ տարիներ շարունակ, դեռ մինչև 44-օրյա պատերազմը, թե՛ Փաշինյանը՝ 2018-ի իր «թավշյա հեղափոխությունից» սկսած, երբ սկսեց առանձին բանակցություններ վարել Ալիևի, փաստացի, նպաստելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը կամաց-կամաց արգելափակվի:

Հիմա, կարծես, Հայաստանի իշխանությունները սկսել են կարևորել ԵԱՀԿ ՄԽ-ի դերը, հատկապես հիմա, երբ Լավրովն արձանագրեց, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունն արգելափակված է:

Մնում է հասկանալ, թե այսօր, երբ Վաշինգտոնն ու Փարիզը լարված հարաբերություններ ունեն Մոսկվայի հետ՝ ինչպե՞ս են աշխատելու ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, եթե անգամ, Փաշինյանի իշխանությունը գիտակցել է իր գործած մեղքի բաժինը՝ ԵԱՀԿ ՄԽ-ի դերն էլ իր մասով՝ նվազեցնելու գործում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2390 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am