Պեսկովը դարձել է «мальчик для битья». ի՞նչ է կատարվում Կրեմլում

Դատելով տեղեկատվական հոսքերից՝ Ռուսաստանի ներիշխանական համակարգում ամեն ինչ անամպ չէ։ Նախկինում այն մոնոլիտային տեսք ուներ, հիմա որոշակի ճեղքեր են երևում։

Իշխանական համակարգում նախկինում էլ բազմաթիվ խնդիրներ կային, բայց ուկրաինական ճգնաժամը խորացրեցին այդ խնդիրները և դրանք արդեն հրապարակային քննարկման առարկա են դարձել։

ՌԴ ներիշախանական դաշտում խորհրդանշական դարձավ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովի ու Չեչնիայի ղեկավար Կադիրովի հրապարակային բանավեճը հայրենասիրության թեմայով։

Պեսկովը հայրենասեր է համարում ռուսական առաջին ալիքի հայտնի հաղորդավար Ուրգանտին, ով ուկրաինական ճգնաժամի մեկնարկում թռավ Ռուսաստանից ու հիմա վերադարձել է, բայց իրեն պահում է «я не белый я не красный я в стороне» ռեժիմի մեջ։ Ահա այդ վարքագիծը Պեսկովը համարում է հայրենասիրություն, ինչը շատ բազմանշանակ եզրահանգումների տեղիք է տալիս։

Ռամզան Կադիրովը հրապարակավ քննադատել է Պեսկովի այդ մոտեցումը՝ նշելով, որ ինքը հայրենասիրության տակ այլ բան է հասկանում։

Կադիրովին համացանցում պաշտպանել է հարցվածների մոտ 90 տոկոսը։

Ուշագրավ է, որ Կադիրովի տեսակետներին մոտ տեսակետ հայտնեց ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ճիշտ է, նա մի փոքր եզեպոսյան լեզու օգտագործեց Պեսկովին «կծելուց», բայց գիծը նույնն էր՝ կադիրովյան։

Պեսկովին քննադատել է նաև հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։

Կարող ենք ասել, որ Պեսկովը, ով իշխանության ներսի «խաղաղության» թևն է, դարձել է ներիշխանական «ռազբորկաների» մեջ «мальчик для битья»։ Պուտինին չեն կարող բան ասել կամ բան հասկացնել, ստիպված Պեսկովին են քննադատում։

Թե մինչև ուր կհասկնի ներիշխանական այս լեզվակռիվը և ինչպես կավարտվի, կախված է ուկրաինական կամպանիայից։ Սակայն ինչպիսի ելք էլ ունենա ռազմական օպերացիան, ակնհայտ է, որ Ռուսաստանը կանգնած է տնտեսական ու քաղաքական մեծ վերափոխումների անհրաժեշտության առաջ ու նախաշեմին։ Եթե ՌԴ–ն չբարեփոխվի, ապա կարող են շատ վատ զարգացումներ լինել, ինչն իր անդրադարձը կունենա նաև Հայաստանի վրա։

Արևմուտքի պատժամիջոցները ՌԴ–ին պետք է ստիպեն արմատապես վերանայել տնտեսական հարաբերությունները՝ «չկա չարիք առանց բարիք» տարբերակով։ Դե իսկ ուկրաինական ճգնաժամը պետք է լուրջ հետևությունների տեղիք տա ՌԴ քաղաքացիներին ու հատկապես բոլոր ոլորտների վերնախավերին։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ երկու եղբայրական ժողովուրդներ միմյանց դեմ պատերազմ սկսեցին, և ինչպես ստացվեց, որ արևելյան Ուկրաինայում տրամադրությունները կտրուկ փոխվել են 2014թ. համեմատ։ Ինչո՞ւ փափուկ ուժն այդպես էլ անտեսված է մնում Ռուսաստանում։ Ինչո՞ւ է հետսովետական տարածքում Կրեմլն աշխատում հիմնականում փտած համակարգերի հետ ու անտեսում հասարակություններին։ Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում և այդ պատասխանների հետևից ՌԴ քաղաքացիները գալու են։

Մեր շահերից բխում է, որ Ռուսաստանը հաղթի կամ առնվազն չպարտվի Արևմուտքի հետ այս բախման ժամանակ։ Հայաստանին ձեռնտու է ուժեղ, զարգացող ու մեծ առաքելություն ունեցող Ռուսաստանը, որը մեր բնական ռազմավարական դաշնակիցն է։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1496 անգամ
Լրահոս
Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am