Մոսկվայում այսօր ֆիքսվեց Արցախի ապագայի լուծման վախճանը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Նրա այցի նշանավորվել է սենսացիոն արձանագրությամբ՝ Լավրովի կողմից:

Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ արտգործնախարարությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում, հետագա ամրապնդման հարցերը։

Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի օրակարգում էին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020թ. նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին ու նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգնեն խորացնել դաշնակցային համագործակցությունը Երևանի հետ, նպաստել խաղաղությանն ու կայունությանը Անդրկովկասում», - ընդգծել էր Զախարովան։

Արդեն Մոսկվայում կայացել է Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որի ընթացում Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում: Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ապահովել եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը։

Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների մեջ, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, որն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների բացառման, նորմալ կյանքի վերականգնման, մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման շահերին», - ասել է նա: Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ նպատակ ունենալով կարգավորել ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով։

Այսպես, Լավրովը Միրզոյանի հետ հանդիպմանն արձանագրել է, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին սահմանի պահպանության ապահովման և պաշտպանունակության ամրապնդման գործում. «Մենք շարունակելու ենք Հայաստանի առանցքային դաշնակցի դիրքերից օգնել ձեզ պաշտպանունակության ամրապնդման, սահմանի պահպանության ապահովման գործում»:

Բայց ավելի սենսացիոն բան է այսօր ասել Լավրովը, որն այսօրվա բանակցությունների մեխն է: Հակառուսական ալիքի համատեքստում Արևմուտքը չեղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը՝ արձանագրել է Լավրովը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը չեղարկվել է: Մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ռուսաֆոբիայի թնջուկի մեջ ասացին, որ մեզ հետ չեն շփվելու նաև այդ ձևաչափով», հայտնել է Լավրովը։

Բայց իրականում փաստն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ի տարբերություն Մոսկվայի, մինչև անգամ մի քանի օր առաջ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունության շարունակման օգտին, շեշտել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու համապարփակ լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Իրականությունն այն է, որ մինչև ռուս-ուկրաինական պատերազմը մեկ տարուց ավելի, եթե Մոսկվան ցանկանում էր ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության շարունակություն՝ գոնե մեկ պաշտոնական հայտարարություն արած կլիներ՝ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության անհրաժեշտության օգտին:

Բայց, ցավոք, չի եղել նման պաշտոնական որևէ հայտարարություն Մոսկվայի կողմից: Ավելին, Մոսկվան մշտապես կողմնակից է եղել եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափերով գործունությանը, եռակողմ փաստաթղթեր են ստորագրվել՝ Մոսկվայի հովանու ներքո:

Գումարած, Մոսկվան Անկարայի հետ սահմանային մոնիտորինգային կենտրոն ստեղծեց, որը պարզ չէ, թե ինչով է զբաղվում, որովհետև այդ կենտրոնի առկայության պայմաններում՝ Արցախում ադրբեջանական զինուժը առաջ տեղաշարժվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, երբեմն էլ հայ քաղաքացիական անձանց են սպանում:

Ինչևէ, ունենք այն ինչ ունենք. ռուս-ուկրաինական պատերազմից հետո մեկուկես ամիս անց, երբ գագաթնակետին են Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, Լավրովը պաշտոնապես արձանագրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա:

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա՝ նշանակում է չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով բանակցություն, չկա Արցախի խնդրով համապարփակ լուծում պահանջելու որևէ հիմք:

Ահա, այսքանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 27954 անգամ
Լրահոս
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ ...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am