Ռուսաստանի հարցով Հայաստանն ու Ադրբեջանը իրար նման են քվեարկել ՄԱԿ-ում․ ոչ բարեկամ երկիր դառնալու նախաշեմին

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացմանը։ ԵՄ ներկայացուցչության միացյալ բանաձևին կողմ քվեարկեց 93 երկիր, դեմ` 24-ը, իսկ ձեռնպահ մնաց 58 երկիր։ ՌԴ-ի հեռացման բանաձևը օրակարագ է մտցվել Կանադայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի, Վրաստանի, Ճապոնիայի, Լիբերիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի 7 ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։
Ի տարբերություն Ուկրաինայի հարցով նախորդ երկու քվեարկությունների, որտեղ Հայաստանը ձեռնպահ էր քվեարկել, այս անգամ ՀՀ-ն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Քվեարկությանը չի մասնակցել նաև Ադրբեջանը։
Դեմ քվեարկած երկրների թվում են Բելառուսը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Վիետնամը և այլն։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գենադի Կուզմինը քվեարկությունից առաջ ՌԴ-ի հեռացումը «թատերական բեմադրություն» էր անվանել և մեղադրել է արևմտյան երկրներին և նրանց դաշնակիցներին «մարդու իրավունքների գոյություն ունեցող ճարտարապետությունը ոչնչացնելու» մեջ։ «Մենք մերժում ենք մեր դեմ ուղղված կեղծ մեղադրանքները, որոնք հիմնված են բեմադրված իրադարձությունների և տարածված կեղծ լուրերի վրա», – ասել է Կուզմինը: Ռուսաստանը նախազգուշացրել էր, որ բանաձևին «այո» կամ «ձեռնպահ» քվեարկած երկրների այդ քայլը կդիտվի որպես «ոչ բարեկամական ժեստ», որը կազդի երկկողմ հարաբերությունների վրա: Այս մասին ասվում է փաստաթղթում, որին անդրադառնում է Reuters-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշումը։ «Մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումներ կատարող երկիրը չպետք է լինի մի մարմնի մաս, որի խնդիրն է պաշտպանել այդ իրավունքները: Սխալը շտկվել է այսօր»,- հայտարարել է նա։
Մոսկվան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ամենաակտիվ անդամներից է։ Անդամության դադարեցումից հետո ՌԴ-ն կզրկվի ելույթ ունենալու և քվեարկելու իրավունքից, թեպետ ռուս դիվանագետները դեռ կարող են մասնակցել բանավեճերին: «Հնարավոր է, նրանք կշարունակեն փորձել ազդել Խորհրդի վրա վստահված անձանց միջոցով», – ասաց Ժնևում գտնվող դիվանագետներից մեկը:
Նշենք,որ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը չի կարող իրավաբանորեն պարտադիր որոշումներ կայացնել։ Այնուամենայնիվ, նրա բացահայտումները կարևոր քաղաքական ազդանշաններ են փոխանցում: Բացի այդ, խորհուրդը կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի հետաքննություններ:
Խորհուրդը հետաքննություն է սկսել Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից մարդու իրավունքների հնարավոր խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ ։
Մասնավորապես, ռուսական զորքերին ՄԱԿ-ում մեղադրում են Բուչա քաղաքում հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Ռուսական կողմը չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, որ համացանցում հայտնված կադրերը բեմականացում են, քանի որ ռուսական զորքը Բուչայից դուրս է եկել ավելի վաղ, քան նկարվել են այդ կադրերը։
Վերադառնալով խնդրին՝ փաստենք, որ Հայաստանը միջազգային հարթակներում ցույց է տվել լոյալ, ոչ թե ռազմավարական վարքագիծ։ Նույն բաննն արել է Ադրբեջանը։ Կրեմլը կարող է, կամ միգուցե արդեն որոշել է ՀՀ-ին ներառել ոչ բարեկամ երկրների ցանկում։ Չի բացառվում, որ ՀՀ այսօրվա իշխանությունը դեմ չէ այդ սցենարին։


Հայկ Դավթյան

դիտվել է 1821 անգամ
Լրահոս
Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am