Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի ստացվել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կարևորվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Շառլ Միշելի հայտարարության մեջ որևէ բառ չկա Արցախի խնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կոնֆլիկտի կարգավորման ու համանախագահ երկրների դերակատարման մասին։ Ե՛վ Միշելի կողմից, և՛ ՀՀկառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Նշվում է, որ այդ հանձնաժողովն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ավելի ուշ՝ կառավարության նիստի ժամանակ, ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը Ալիևի հետ քննարկել է նաև Ադրբեջանի 5-կետանոց առաջարկներին ի պատասխան հայկական կողմի առաջարկած հավելյալ կետերի հարցը, որոնք պետք է ամբողջացնեն խաղաղության օրակարգը։ Դրանց թվում Փաշինյանը հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման հարցերը: Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացում էական է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը, և հայկական կողմը պիտի շարունակի աշխատել այդ ուղղությամբ:

 <<Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում>>,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս արտահայտություններում ըստ էության գրեթե բաց տեքստով մեղադրանք կար՝ ուղղված ռուսական կողմին։ Նման հայտարարության հնչեցումը բրյուսելյան հանդիպման բովանդակությունը ներկայացնելու համատեքստում, մեղմ ասած, գործընկերային չէ։ Դառնալով Ալիևի հետ բանակցություննեերին՝ Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով։ <<Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ: Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ>>,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով պետք է արձանագրել, որ Ալիևի և Փաշինյանի խոսակցությունը չի ստացվել անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանն ընդունել է ի գիտություն Ալիևի այն պահանջը, թե իբր այժմ Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան։ Փաշինյանի համարձակությունը թերևս չի հերքում մինչև վերջ անկեղծանալու, թե ինչ պահանջներ ունի Ալիևը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը հող է պատրաստում նոր զիջումների համար, և դրանք այս անգամ լինելու են ՀՀ պետական ինքնիշխան տարածքների հաշվին։ Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանի բացումը դա է պահանջում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4926 անգամ
Լրահոս
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը Ինչո՞ւ ուղղաթիռով Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում Ինչ է փոխվել․ ինչու Փաշինյանը հետողորմյա արեց Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am