Փաշինյանի և Ալիևի խոսակցությունը չի ստացվել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մոտ հինգ ժամ տևած բանակցություններից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կարևորվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։
Շառլ Միշելի հայտարարության մեջ որևէ բառ չկա Արցախի խնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կոնֆլիկտի կարգավորման ու համանախագահ երկրների դերակատարման մասին։ Ե՛վ Միշելի կողմից, և՛ ՀՀկառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Նշվում է, որ այդ հանձնաժողովն օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ավելի ուշ՝ կառավարության նիստի ժամանակ, ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը Ալիևի հետ քննարկել է նաև Ադրբեջանի 5-կետանոց առաջարկներին ի պատասխան հայկական կողմի առաջարկած հավելյալ կետերի հարցը, որոնք պետք է ամբողջացնեն խաղաղության օրակարգը։ Դրանց թվում Փաշինյանը հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքների, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման հարցերը: Ըստ Փաշինյանի՝ այս գործընթացում էական է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը, և հայկական կողմը պիտի շարունակի աշխատել այդ ուղղությամբ:

 <<Բնականաբար, քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Նաև պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հրապարակել եմ: Ըստ այդմ՝ մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և իրադարձությունների զարգացման թատերաբեմում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի գործունեության, գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը, ինչի մասին խոսել եմ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հեռախոսազրույցների ընթացքում>>,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս արտահայտություններում ըստ էության գրեթե բաց տեքստով մեղադրանք կար՝ ուղղված ռուսական կողմին։ Նման հայտարարության հնչեցումը բրյուսելյան հանդիպման բովանդակությունը ներկայացնելու համատեքստում, մեղմ ասած, գործընկերային չէ։ Դառնալով Ալիևի հետ բանակցություննեերին՝ Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով։ <<Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը: Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ: Քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, որի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը լուծումներ գտնելու ուղղությամբ>>,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այսպիսով պետք է արձանագրել, որ Ալիևի և Փաշինյանի խոսակցությունը չի ստացվել անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանն ընդունել է ի գիտություն Ալիևի այն պահանջը, թե իբր այժմ Հայաստանի վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան։ Փաշինյանի համարձակությունը թերևս չի հերքում մինչև վերջ անկեղծանալու, թե ինչ պահանջներ ունի Ալիևը։ Ըստ ամենայնի՝ Փաշինյանը հող է պատրաստում նոր զիջումների համար, և դրանք այս անգամ լինելու են ՀՀ պետական ինքնիշխան տարածքների հաշվին։ Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանի բացումը դա է պահանջում։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 4908 անգամ
Լրահոս
«Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն» Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում Լևոն Քոչարյանի փաստաբաններ.Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են. Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ ...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am