Ալիևը Փաշինյանին մեղադրեց՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու» մեջ. «Խաղաղության» գագաթնակետ

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ հարաբերությունները կարգավորելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար ադրբեջանական կողմը հայկականին է փոխանցել հինգ կետից բաղկացած փաստաթուղթ, որը «ներառում է Հելսինկյան համաձայնագրերի սկզբունքները»։

«Մենք հայկական կողմին ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները, պոտենցիալ խաղաղության պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դրանք ձևակերպված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա և հիմք են հանդիսանում բարիդրացիական հարաբերությունների համար», - հայտարարել է Հաջիևը` շեշտելով, որ եթե Երևանը ցանկանում է այդ հարաբերությունները հաստատել, ամեն ինչ սկսվում է առաջին և ամենակարևոր որոշումից` այն է. «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ինչպես նաև զերծ մնան ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից տարածքային ամբողջականության դեմ»: Նրա խոսքով` այն ժամանակ, երբ «Հայաստանը վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին», հնարավոր կլինի առաջ շարժվել:
Բաքվի Երևանին փոխանցված առաջարկները Երևանը համարել է ընդունելի, բայց ոչ ամբողջական և լրացրել է առաջարկներով` բարձրաձայնելով իր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում ընդգրկելու Հայաստանի առաջարկին Ադրբեջանից այդպես էլ չէին արձագանքել, իսկ հինգշաբթի վարչապետի՝ Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին ելույթից հետո միայն Բաքուն նորից հայտարարեց, որ կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։

Զավեշտն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները, փաստորեն, Փաշինյանի իշխանության հետ այս տոնով են խոսում, այլ կերպ ասած՝ դեռ Հայաստանին են ռազմատենչ որակում, մեղադրելով, թե իբր Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի:

Դե ինչ, ինչպես ասում են՝ վայելեք «խաղաղության դարաշրջանը»:

Ու Բաքվից այս շանտաժը հնչում է այն բանից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հայտարարեց, թե շտապ պետք է խաղաղության համաձայնագիր կնքել Ադրբեջանի հետ:

Հիշեցնենք մարտի 28-ին Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց ու հայտարարություն տարածեցին, որում մի կողմից, թեև արձանագրեցին, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ, մյուս կողմից նշեցին. «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»:

Դուք անհապաղ խաղաղություն մուրացեք, ու համաձայնագիր ստորագրություն խնդրեք Ալիևից, իսկ նա ձեզ մեղադրի՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու» մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2882 անգամ
Լրահոս
Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց Կարեւոր է. Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am