Փաշինյանը Հայաստանին խաղաղության, թե՞ նոր պատերազմի առաջ է կանգնեցնում

2020 թ.–ի պատերազմի ավարտից հետո հայ հանրությունը իշխանության կողմից լսում էր մեկ գաղափար, որ Հայաստանը Ադրբեջանի հետ բացելու է նոր «խաղաղության դարաշրջան»:

Պատերազմից վախեցած հայաստանցիների համար Նիկոլ Փաշինյանի խոստումը մի ինքնախաբեության դեղամիջոց էր, որով մարդիկ ձև էին անում, որ ուզում էին հավատալ այդ «խաղաղության դարաշրջանի» բացելու գաղափարին, իսկ Փաշինյանն էլ գտել էր իր համար մի «հիմնավորում», թե ինչու նա կարող է պահպանել իշխանությունը խայտառակ պարտությունից հետո:

Միջազգային հարթակում հայերը փաստացի ինքնանվաստացան, քանզի ապացուցեցին, որ վախեցած են և նրանց նախկին պահանջները Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գրոշի արժեք չունեն: Իսկ ինչպես հայտնի է, ինքնանվաստացող ազգերին ոչ միայն չեն հարգում, այլև արհամարհում են: Այն ինչ կատարվում է այսօր Հայաստանի շուրջ, դրա վառ ապացույցն է: Այսօր Հայաստանը ոչ միայն չունի վստահելի դաշնակից, այլև քիչ թե շատ մեզ հարգող գործընկեր: Քանզի մենք ինքներս բոլորին ապացուցեցինք, որ մեր նախկին պահանջները նույնիսկ մեզ համար, իրականում, զրոյի արժեք են ունեցել:

Միայն թե չասեք, թե այդ հարցում միայն իշխանությունն է մեղավոր:

Պատերազմից հետո դրսում նույնիսկ մուլտֆիլմի մակարդակով էին կանխատեսում Փաշինյանի հեռացումը իշխանությունից, իսկ հայկական վերնախավում, միայն ԺԵԿ-ի պետերը չէին հասցրել պահանջել Փաշինյանի հրաժարականը:

Բայց իրականությունն այլ բան ցույց տվեց: Պարզվեց, որ հայերը խիստ պարզունակ և կենցաղային մտածողություն ունեցող ժողովուրդ են, որտեղ չկա պետականության գաղափարի նշույլ անգամ:

Եթե շատերին թվում է, թե այս ամենը աննկատ է մնացել դրսի համար, ապա չարաչար սխալվում են:

Նույնիսկ Ադրբեջանի նախագահն է բացահայտ ծաղրում Հայաստանի ժողովրդին և պահանջում Ռուսաստանից ընդունել այդ փաստը: Նա 2021-ի ընտրություններից հետո կոչով դիմելով Մոսկվային նշում էր, թե «...հայերը 2021-ին կատարեցին իրենց իրական ընտրությունը և ինչու է Մոսկվան կրկին փորձում վերակենդանացնել այդ ազգի մեջ նոր զգացմունքներ...»: Ավելի դիպուկ, հնարավոր չէր ասել:

Իսկ, երբ կանգնած է Արցախի հայության վերացման իրական վտանգը, Փաշինյանն առանց ամոթի զգացումի, հայտարարում է դրա մասին` մոռանալով, որ վերջին երկու տարիների ընթացքում խոսում էր միայն «խաղաղության դարաշրջան» բացելու մասին` մեղադրելով իր հակառակորդներին պատերազմ հրահրելու մեջ:

Այսօր արդեն նա խոստովանում է, որ խաղաղություն մուրալով չի կարող հասնել իրական խաղաղության, քանզի հակառակորդը տեսնելով մուրացողի խեղճությունը էլ ավելի է ցանկանում պատերազմել:

Այստեղ է, որ արժե հիշել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետեր Չեմբեռլենի և Չերչիլի վեճը խաղաղության և պատերազմի մասին:

Երբ մարդը մեղադրում է մյուսին պատերազմ հրահրելու մեջ և միաժամանակ մի քանի օր անց պատրաստվում է հանդիպել նրա հետ, սա ցույց է տալիս ոչ միայն Փաշինյանի, այլև հայ հանրության խորը գավառական մտածողության մասին:

Ողջ մարդկության պատմությունը ապացուցում է այդ տարրական ճշմարտությունը, որ խաղաղություն մուրալով դու ոչ թե իրական խաղաղության ես հասնելու, այլ ստանալու էր պատերազմ կանխատեսվող դառը պարտությամբ:

Բայց շարքային գավառացի հայ քաղաքացին իրեն լավ է զգում, որ իրեն կառավարում է իրեն շատ նման մի անձնավորություն, ով հեռու տարրական պատմական և քաղաքագիտական գիտելիքներից:

Իսկ դա, իր հերթին, ցույց է տալիս հայկական վերնախավի, փաստացի չգոյության մասին փաստը:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 466 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից». Ստեփան Դանիելյան Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները․ ընդդիմադիր խմբակցություններ Հայաստանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Դումանյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի՞ Պուտինն ու Ռայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Պենտագոնի խորհրդականներն ահազանգում են, որ ՌԴ-ն մի քանի ամսվա ընթացքում կարող է գրավել Խարկովը Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը Վթարվել է Վանաձորն ու 13 այլ բնակավայրեր սնող մայրուղային ջրատարը Խարանը հայ ոստիկանի համբավի վրա մնալու է․ Մի փոքր էլ վաղվա մասին մտածեք Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին "Հրեշ" Անդոն հետքայլ է անում Freedom House-ը հիշատակել է ՀՀ խորհրդարանի նախագահի՝ քաղաքացու վրա թքելու հետևանքների բացակայությունը Նիկոլի խուլիգանապետությունը Նիկոլի ընտանեկան թերթով սպառնացող այս "կենդանին" ի՞նչ է նախընտրում, որ իրեն "պադեզդում ծեծեն, թե՞ "զուգարանում սպանեն"... ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, կինը, դուստրը, որդին, եղբայրը հրավիրվել են Դատախազություն Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ո՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան ՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am