Փաշինյանական «գաղտնազերծումներ», «հայտնագործություններ»՝ նենգ Ալիևի մասին

Երեկ Բրյուսելում՝ Եվրամիության հարկի տակ հանդիպել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ի դեպ, տարիներ շարունակ ընդդեմ Հայաստանի ատելության ու կեղծիքի քարոզ է տարել ու շարունակում է վարել՝ իր հարցազրույցներով ու համացանցային մեկնաբանություններով:

Ինչպես ԵՄ դիվանագիտական ծառայության հաղորդագրությունում է նշվում նրանք հանդիպել են՝ «առաջ մղելու երկու երկրների միջև մի շարք խնդիրների լուծում գտնելու ջանքերը»։ Մասնավորապես, ըստ հաղորդագրության, քննարկումները կենտրոնացել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ծրագրվող հանդիպման նախապատրաստման վրա։

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ կայացած «սուբստանտիվ բանակցությունների ընթացքում, որոնք ներառում էին նաև պարոնայք Հաջիևի և Գրիգորյանի առանձնազրույցը, մասնակիցներն անդրադարձել են քաղաքական և անվտանգային իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների ամբողջ սպեկտրին»՝ Բրյուսելում 2021թ. դեկտեմբերի 14-ին կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում «ձեռք բերված ըմբռնումների համատեքստում»։

Գրիգորյանը և Հաջիևը պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթներին՝ շարունակելու քննարկումները, մասնավորապես, դեկտեմբերի 14-ի եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների շուրջ։ Հայաստանը և Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցերին, նշված է հաղորդագրությունում։

Կառույցի տարածած հաղորդագրությունում նաև ասվում է, որ Եվրամիությունը հանձնառու է մնում՝ շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործում, ասված է հաղորդագրությունում։

Այսպիսով, Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ` ապրիլի 6-ին կհանդիպեն Բրյուսելում: Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել է, որ առաջնորդները կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, և կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների: Ի դեպ, նշվում է, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել էին մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձևաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։ Ավելի ուշ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։

Անցած շաբաթ, սակայն, երբ Ադրբեջանը կրկին ընդհատեց Ղարաբաղի գազամատակարարումը, զինված ուժերն էլ, հրադադարի կոպիտ խախտումներով, առաջխաղացման գնացին Փառուխ գյուղի հատվածում, Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց՝ Բաքուն ամեն ինչ անում է «արցախահայերի կյանքն իրենց հայրենիքում անհնար դարձնելու, էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»։ «Վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ այսօր արդեն Կառավարության նիստում Փաշինյանը դիմեց ժողովրդին՝ խոսելով Արցախում ու Հայաստանում տիրող իրավիճակի մասին: Նա հիշեցրեց Անվտանգության խորհրդի վերջին նիստից հետո տարածված հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ու հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Նա նկատեց, թե այս հայտարարությունը լրացուցիչ հարցեր է առաջացրել, ըստ այդմ, հանդես կգա մի շարք պարզաբանումներով: «Ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն. նա նախ դիվանագիտական կամ հանրային հարթակ է նետում թեզեր, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են», - ասաց նա: Փաշինյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել:

Ադրբեջանի փոխանցված 5 կետանոց առաջարկին Հայաստանը պատասխանել է թե հրապարակային, թե աշխատանքային դիվանագիտական խողովակներով, ասաց Փաշինյանը: Ըստ նրա՝ այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը: «Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն, պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային ու դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր ու Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է», - ասաց Փաշինյանը: Ապա նա հավելեց, թե Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ ինչպես է այդ դեպքում լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը. այս հարցի պատասխանը չկա ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միջազգային ամենատարբեր հարթակներում:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար. «Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերի: Պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա. սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը»:

Հիմա այսքանով հանդերձ, եթե Փաշինյանն, այսպես ասած՝ բացահայտել է Ալիևի նենգ ծրագիրը, նա ի՞նչ բացատրություն ունի իր իսկ գովազդած՝ «խաղաղության դարաշրջանի» մասով:

Ինչպե՞ս է Ալիևը պահպանելու իր հնարավոր խոստումներն ու պայմանագրային պայմանավորվածությունները ու պարտավորությունները, եթե նրա բնորոշմամբ՝ հիմա հայկական կողմին է վերագրում ինչ-որ պայմանավորվածություններ ու դրանց խախտումները:

Եթե Փաշինյանի համար ակնհայտ է, որ Ալիևն ընդդեմ Հայաստանի ու Արցախի ռազմատենչ քաղաքականություն է վարում՝ անկախ առաջարկներից, համաձայնություններից ու բանակցություններից, այդպիսի իշխանության հետ ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն հաստատել...

Եվ, ընդհանրապես, Փաշինյանի «գաղտնազերծումներն» ու «հայտնագործությունները» Ալիևի նենգ բնույթի մասին ո՞ր օրվանից են նորություն Հայաստանի ու Արցախի հասարակության համար: Թե՞ Փաշինյանի կառավարության համար են «անսպասելի» նորություն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2757 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am