Հանձնված Արցախը, «30 տարվա թալանի» փչացած պլաստինկան և պալատական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի երկրորդ երջանկությունը

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո գերխաղաղասիրական հայտարարություններով էր հանդես գալիս։ Իր կինն առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր սարքել, իսկ ինքը Ալիևին հռչակել էր կիրթ ու կառուցողական։

Փաշինյանը խաբում էր, թե իբր չի բանակցում Արցախի հարցով, բայց իրականում բանակցում էր։ Մի պահից սկսաց նա խոստովանեց, որ բանակցում էր՝ ասելով, որ Ալիևը ուզում է հարցի լուծում և այլն, այլն, և այլն։

Նիկոլի «խաղաղասիրական» քաղաքականության գագաթնակետն այն էր, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի Ադրբեջանի ժողովրդին, Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին։

Նիկոլն իր «խաղաղասիրությամբ» բերեց պատերազմ ու պարտություն։ Այդ ամենը նա արդարացրեց «30 տարի թալանել էին, ես ի՞նչ կարող էի անել» փչացած պլաստինկան պտտեցնելով։ Թե քանի ոչխար հավատաց նրա այդ խոսքերին, կարելի է մոտավորապես հաշվել։ «Հպարտների» մի մասն, իրոք, այդ կուտը կերավ կամ էլ իրեն ավանակի տեղ դրած հավատաց այդ «30 տարվա թալանի» փչացած պլաստինկային։

Դե եթե օգտագործում են այդ պլաստինկան, ուրեմն հավացացող կա, բայց երբ «30 տարվա թալանի» պլաստինկան պտտեցնում է ՀՀ առաջին օլիգարխ և ներկայումս պալատական օլիգարխ–պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դա արդեն ծիծաղելի էլ չէ։

Երբ Խաչատուր Սուքիասյանն է «30 տարվա թալանից» խոսում, նույնիսկ Նիկոլի ջուջուլակերներն են զարմանում։ Քանզի անգամ հավերն են հիշում, որ վերջին 30 տարվա ընթացքում Սուքիասյանը եղել է սուպերնախարար Վանո Սիրադեղյանի հովանավորյալ օլիգարխը (դա, իհարկե, չխանգարեց Սուքիասյանին ուրանալ Վանոյին)։

Մինչև 1998–ի իշխանափոխությունը Սուքիասյանը թիվ մեկ օլիգարխն էր, ով նաև սափրագլուխ թիկնապահներով շրջելու հայկական օրենսդիրն է։

1998–ի իշխանափոխությունից հետո նա փախավ, բայց հետո լեզու գտավ օրվա իշխանությունների մի թևի հետ ու շարունակեց իր բիզնեսը, նույնիսկ ծաղկեցրեց այն։ Ճիշտ է, նա այլևս թիվ մեկ օլիգարխը չէր, բայց իրեն շատ լավ էր զգում, իրեն չէին նեղում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ընդառաջում էին։

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Սուքիասյանը փորձ արեց վերականգնել իր թիվ մեկ օլիգարխի երբեմնի կարգավիճակը։ Սակայն դա չստացվեց ու նա կրկին փախավ։ Հետո գործարքի արդյունքում վերադարձավ ու ամեն ինչ անում էր, որ Սերժ Սարգսյանն իրեն լավ աչքով նայի։ Նայում էր։ Նույնիսկ «Երևան Մոլի» բացմանը մասնակցեց (Սուքիասյանի դեմքը շողում էր Սերժ Սարգսյանի ներկայությունից)։

Հետո եղավ 2018–ի «թավիշը»։ Սուքիասյանի բախտը կրկին ժպտաց ու հիմա նա Նիկոլին կից թիվ մեկ օլիգարխն է։ Այս իշխանությունների թալանի մասին արդեն ոչ թե լեգենդներ, այլ իրական պատմություններ են պտտվում։ Ու այսքանից հետո երբ Սուքիասյանն արդարացնում է Արցախի հանձնելը «30 տարվա թալանով», հասկանում ես, որ «նագլոստը», իրոք, երկրորդ երջանկությունն է։

Լիակատր երջանկության համար Սուքիասյան Խաչատուրին թուրքական օրակարգի կյանքի կոչումն է պակասում։ Դա է պատճառը, որ այսօր ԱԺ–ում կայացած հանձնաժողովի նիստում նա դիմեց թուրքերին, ադրբեջանցիներին, մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդներին՝ նրանց անվանելով եղբայրներ։ Եղբայրների առումով Խաչատուրն անկեղծ էր։ Սրանք Արցախն էլ են նույն անկեղծությամբ բեռ համարում։ Նիկոլներ են, ինչ ասես։

Հայկ Ուսունց

 7or.am 

դիտվել է 1582 անգամ
Լրահոս
10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am